Գործունեություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում
Փետրվարի 9-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների վիճակը Ոստիկանության բարեփոխումների համատեքստում» հանրային քննարկում։ Հանրային քննարկման ամբողջական տեսագրությունը https://bit.ly/49r2634։ Հանրային քննարկման բանախոսներն էին՝
Նուշիկ Տեր-Մովսիսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան
Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» հկ-ի նախագահ
Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ-ի նախագահ
Տաթևիկ Խաչատրյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար
Դանիել Իոանիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի Ծրագրերի համակարգող
Հասմիկ Փայտյան, Հանրային լրագրության ակումբի Հաղորդակցության և ծրագրերի համակարգող
Քննարկմանն իր մասնակցությունն էր հաստատել նաև Նատալի Սահակյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման ու մոնիթորինգի վարչության, հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետը։ Սակայն քննարկմանը նախորդող գիշերը ստացանք ՆԳՆ-ից մասնակցությունը չեղարկող գրությունը։
Խոշտանգմանը մասնակցող ոստիկաններից մի քանիսը պաշտոնի բարձրացում են ստացել․ՀՔԱՎ փաստաբան Նուշ Տեր-Մովսիսյան։
Սիգարետով այրվածքներ են պատճառել քթի շրջանում․այնուհետև բռնություն կիրառվեց նաև իմ նկատմամբ․փաստաբան Կարեն Ալավերդյան
Հաստիքով գնդացրորդին կամ հրաձիգին բերում են Երևանի կենտրոնում խաղաղ հավաք սպասարկելու․ սա խնդիր է․ Դանիել Իոաննիսյան
Գործող իշխանությունները եկան ու թաղեցին բռնությունների դեպքերով բոլոր գործերը․ Նինա Կարապետյանց
Խաղաղ հավաքների համատեքստում մարդու իրավունքների խախտումների բավականին լուրջ աճ ունենք․ Արաքս Մելքոնյան
Leave a Reply