Ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության չի ենթարկվել
Տեղեկանքն ամփոփում է 2019 թվականի ընթացքում առցանց ԶԼՄ-ներից կողմից արձանագրված ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը։ Մարդու իրավունքների խախտման դեպքերի հավաքագրման նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտադիտարկել է 15 առցանց լրատվամիջոց, ՀՀ ոստիկանության ու Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքերը:
Որպես հետհեղափոխական տարի՝ 2019-ն ընդհանուր առմամբ հանգիստ էր՝ հանրային միջոցառումների առատության ու բազմազանության տեսակետից: 2019 թ.-ին ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 90 դեպք: Համեմատության համար նկատենք, որ 2015 թ.-ին արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 304 դեպք, 2016թ.-ին` 338 դեպք, 2017թ.-ին՝ 107 դեպք, 2018 թ.-ին՝ 181 դեպք:
Հաշվետու տարվա 90 դեպքերից 49-ը եղել են հանրային միջոցառումների ընթացքում և դրանց հետևանքով, 41-ը՝ անհատական բնույթի:
Ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման անհատական դեպքերի և հավաքների կամ հավաքներին մասնակցելու արդյունքում արձանագրված իրավունքների խախտման դեպքերի համեմատությունը 2015-2019 թթ.-ին
Մշտադիտարկման արդյունքներից երևում է, որ անհատական բնույթի դեպքերը, որպես կանոն, պատշաճ չեն հրապարակայնացվում պատասխանատու մարմինների կողմից, ինչպես նաև համարժեք չեն լուսաբանվում։
Առավել հաճախ խախտվում են անձնական ազատության և անձեռնմխելիության և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները, ինչպես և նախորդ մշտադիտարկվող տարիների ընթացքում։
Չնայած հաշվետու տարում իրավախախտման դեպքերը նվազման միտում են արձանագրել, այդուհանդերձ, ոստիկանության գործողությունները արմատական փոփոխության չեն ենթարկվել:
Չնայած ոստիկանության վերաբերյալ ՀՀ վարչապետի հնչեցրած կարծիքներին, ոստիկանության աշխատակիցների կողմից շարունակվել են մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ ֆիզիկական ուժի կիրառմամբ, ընտրողական, ազատություն սահմանափակող, իրավական որոշակիության սկզբունքին հակասող, անկանխատեսելի։ Ոստիկանությունը նաև անգործություն է դրսևորել մի շարք իրավիճակներում, որոնք պահանջում էին նրանց միջամտությունը։
Մշտադիտարկման արդյունքները թույլ են տալիս փաստելու, որ թե՛ հեղափոխությունից առաջ և թե՛ հեղափոխությունից հետո ոստիկանությունը շարունակում է՝
- կոծկել խոշտանգման դեպքերը և անպատիժ թողնել մեղավորներին
- չապահովել հաշվետու և թափանցիկ գործելակերպի սկզբունքները
- ապօրինի և առանց իրավական հիմնավորման բերման ենթարկել անձանց և հաշվառման մատյանում ճիշտ չգրառել բերման ենթարկելու ժամը
- օգտվել քաղաքացիական հագուստով անձանց ծառայություններից և խախտել անձանց հավաքների ազատության իրավունքները
- կամայականորեն խոչընդոտել հանրային միջոցառումները
- չպահպանել իրավական որոշակիության սկզբունքը, երբ մի դեպքում անձին բերման են ենթարկում սպառնալիք հնչեցնելու համար, բայց ոստիկանության բաժանմունքում հայհոյող անձի գործողությունները չեն կանխվում՝ հետագայում նրա գործողություններին, իբր, իրավական գնահատական տալու հիմնավորմամբ
- հակասական հիմնավորումներ ներկայացնել նույնաբնույթ հրապարակային ակցիաների մասնակցիներին. օրինակ՝ դատարանների մուտքն ու ելքը փակելը որակվում է որպես ինքնաբուխ հավաք, այլ դեպքերում՝ մուտքի մոտ ոստիկանական ուժերի կուտակումը հիմնավորվում ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությամբ
- շարունակում է անձանց ցույցից առաջ և հետո բերման ենթարկելը, գիշերով տներ ներխուժելը
- անձանց արժանապատվությունը նվաստացնելը, դա տեսագրելն ու տարածելը
- անձանց թիրախավորելն՝ ըստ որևէ հատկանիշի, օրինակ՝ «հաստավիզ» կամ սևազգեստ լինելու
Ըստ այդմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը եզրակացնում է՝ ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության չի ենթարկվել, այն շարունակում է գործել՝ չպահպանելով իրավական որոշակիության և իրավական կանխատեսելիության սկզբունքները։
Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Police conduct has not undergone radical changes
The information paper sums up human right violation cases as recorded by online mass media in 2019. HCA Vanadzor monitored 15 online media, RA Police and RA Special Investigation Service official websites in order to collect human rights violation cases.
As a post-revolution year, 2019 was quiet from the perspective of freedom and variety of public events. According to mass media publications, 90 human rights violation cases were recorded in 2019. For the sake of comparison, let us note that 304 human rights violation cases were recorded in 2015, 338 human right violation cases were recorded in 2016, 107 human right violation cases were recorded in 2017 and 181 human right violation cases were recorded in 2018.
49 out of 90 cases of the reporting year occurred during and as a result of public events, 41 were of individual nature.
Comparison of individual human rights violation cases by police officers and human rights violation cases by police officers that occurred during or as a result of participation in assemblies in 2015-2019.
Monitoring results show that as a rule, cases of individual nature are not properly publicized by responsible bodies and are not sufficiently covered.
Among the most frequently violated rights are the right to liberty and security and the right to be free from physical violence, just as during previous monitored years.
Though the tendency of human rights violations decreased during the reporting year, police actions still have not undergone a radical change.
Despite the RA Prime Minister’s announced opinions regarding the Police, police officers still continued human rights violations by use of physical force. Moreover, those violations are selective, freedom-restricting, unpredictable and contrary to the principle of legal certainty. The Police also manifested inaction in situations that required their interference.
Monitoring results allow stating that both before and after the revolution the Police continue
- concealing torture cases and leaving the perpetrators unpunished
- not providing principles of accountable and transparent work style
- apprehending persons illegally and without legal justification and not writing the right time of apprehension in the register
- making use of plainclothes police officers’ services and violating people’s right to freedom of assembly
- arbitrarily obstructing public events
- not adhering to the principle of legal certainty, when a person is apprehended for expressing a threat, but the actions of the person using swearing words are not prevented in the police division for, as if, giving his actions a legal assessment later
- presenting contradictory justifications to participants of similar public actions: for example, closing the entrance and exit of courts is considered a spontaneous assembly and in another case, accumulation of police forces at the entrance is justified by the necessity to ensure free movements
- apprehending persons before and after a demonstration,invading homes at night
- degrading persons’ dignity, videorecording and disseminating it
- targeting persons according to one feature, for example, for being ″bull-necked″ or dressed in black
Thus, HCA Vanadzor concludes that police conduct has not undergone any radical change, they continue acting without providing the principles of legal certainty and legal predictability.
Full information paper is available HERE (in Armenian)
[:]