Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | ԶԼՄ մշտադիտարկում | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021-ին Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանքը՝ ԶԼՄ մշտադիտարկման հիման վրա։
2021 թ․ ընթացքում ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 159 դեպք։
2020 թ․ արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 192 դեպք, 2019 թ․՝ 90 դեպք, 2018 թ.՝ 181 դեպք, 2017 թ.՝ 107 դեպք, 2016 թ.` 338 դեպք, 2015 թ.՝ 304 դեպք (տե՛ս գծապատկեր 1)։ Ըստ այդմ՝ խախտումների թիվը նվազել է 33-ով (17.2%-ով)՝ 2020 թ․-ի համեմատությամբ, աճել 69-ով (43․4%-ով)՝ 2019 թ․-ի համեմատությամբ, նվազել է 22-ով (12․2%-ով)՝ 2018 թ․-ի համեմատությամբ, աճել 52 դեպքով (32.7%-ով) 2017 թ․-ի համեմատությամբ, նվազել 159 դեպքով (47%-ով) 2016 թ․ համեմատությամբ և 145 դեպքով (47.7%-ով)` 2015 թ․-ի համեմատությամբ։ Նշենք, որ եթե 2021 թ․-ին խախտումները նախորդ տարվա համեմատ նվազել են ընդամենը 17 տոկոսով, ապա 2019 թ․ համեմատ դրանք աճել էն 43․4 տոկոսով։
2020 թ. ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի կրկնակի աճ է գրանցվել 2019 թ․ համեմատ և չնչին նվազում 2021 թ․-ին։
Այսպիսով՝ 2021 թ․ արձանագրվել է հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 94 դեպք։ 2020 թ․ ցուցանիշի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 17-ով (15․3%-ով)։ 2019 թ․-ի համեմատությամբ աճել է 45-ով (47․9%-ով), 2018 թ․-ի համեմատությամբ նվազել է 40-ով (29․8%-ով), 2017 թ.-ի ցուցանիշի համեմատ աճել է 57 դեպքով (60.6%-ով), 2016 թ.-ի ցուցանիշի համեմատ նվազել է 69-ով (42.3%-ով), իսկ 2015 թ.-ի ցուցանիշի համեմատ 107-ով (53․2%-ով)։
2021 թ․ արձանագրվել է 51 անհատական բնույթի դեպք։ 2020 թ․ ցուցանիշի համեմատ այս ցուցանիշը նվազել է 30 դեպքով (37%-ով)։ 2019 թ․ համեմատ այդ ցուցանիշն աճել է 10-ով (19.6%-ով), 2018 թ․-ի համեմատ 4 դեպքով (7.9%-ով), 2017 թ.-ի նույն ցուցանիշի համեմատ նվազել է 19 դեպքով (27.1%-ով), 2016 թ.-ի ցուցանիշի համեմատ՝ 118-ով (70.2%-ով), իսկ 2015 թ.-ի նույն ցուցանիշի համեմատ՝ 52-ով (50.5%-ով):
2021 թ․ արձանագրվել է նաև ընտրությունների համատեքստում ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 14 դեպք:
2021 թվականի ընթացքում խախտվել են մարդու հետևյալ 15 իրավունքները․
Առավել մեծ թվով խախտվել է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (86 դեպք)՝ կազմելով ընդհանուր խախտման դեպքերի կեսից ավելին՝ 54%։ Արձանագրվել է այս իրավունքի խախտման 60 դեպք հավաքների ընթացքում, 21 անհատական բնույթի դեպք և 5 դեպք ընտրությունների համատեքստում։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն նվազել է 22,5%-ով (111 դեպք 2020 թ․-ին)։
2019 թ․-ին անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը խախտվել էր 44 դեպքում (դեպքերի 48․8%), 2018 թ.-ին 76 դեպքում (դեպքերի 42%)։ 2017 թ.-ին գրանցվել է այդ իրավունքի խախտման 16 դեպք (դեպքերի 15%-ը)։ 2016 թ.-ին անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը խախտվել էր 157 դեպքում (ընդհանուր դեպքերի 46.4%-ը), իսկ 2015 թ.-ին՝ 70 դեպքում (ընդհանուր դեպքերի 23%-ը)։
Երկրորդ ամենաշատը խախտված իրավունքը խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքն էր։ 2021 թ․ արձանագրվել է խախտման 83 դեպք (ընդհանուր խախտումների 52․2%): 2020 թ․ ընթացքում արձանագրվել է խախտման 101 դեպք՝ կազմելով ընդհանուր խախտման դեպքերի 52․6%-ը։ 2019 թ․-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 71․3%-ով (29 դեպք):
2018 թ․-ին խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը խախտվել է 81 դեպքում (դեպքերի 44․8%): Ընդ որում՝ 73 դեպքն արձանագրվել է 2018 թվականի ապրիլի 7-25-ն ընկած ժամանակահատվածում։ 2017 թվականին այդ իրավունքը խախտվել էր 17 դեպքում (դեպքերի 44․8%), 2016 թվականին` 121 դեպքում (դեպքերի 35․8%), իսկ 2015 թվականին` 96 դեպքում (դեպքերի 31․6%):
Առավել հաճախ խախտվել է նաև ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը՝ 68 դեպք (42․8%):
2020 թ․-ին արձանագրվել է այդ իրավունքի խախտման 84 դեպք (դեպքերի 43,8%), 2019 թ․-ին՝ 41 դեպք (դեպքերի 45․5%)։ 2018 թ․-ին ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը խախտվել էր 84 դեպքում՝ կազմելով ընդհանուր խախտման դեպքերի 46․4%-ը, 2017 թ.-ին՝ 62 դեպքում՝ կազմելով 49.1%-ը։ 2016 թ.-ին ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը խախտվել էր 141 դեպքում (ընդհանուր դեպքերի 41.7%-ը), իսկ 2015 թ.-ին՝ 37 դեպքում (ընդհանուր դեպքերի 12.2%-ը)։
Կարող ենք փաստել, որ առավել հաճախ խախտվող իրավունքների շարքում առաջատարները շարունակում են մնալ անձնական ազատության և անձեռնմխելիության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները։
Դեպքերի գերակշիռ մասը, ավանդաբար, գրանցվել է Երևանում (123 դեպք, ընդհանուր խախտումների 77.4%-ը)։
Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Leave a Reply