Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ՊՈԼԻԳՐԱՖ» ԱԿՈՒՄԲԻ ԳՈՐԾՈՎ  ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

May 5, 2023

«ՊՈԼԻԳՐԱՖ» ԱԿՈՒՄԲԻ ԳՈՐԾՈՎ 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, շարունակելով հանրությանն իրազեկել 2023թ․ ապրիլի 23-ի լույս 24-ին, ժամը 01-ի սահմաններում «Պոլիգրաֆ» ակումբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների ներխուժման և ակումբի աշխատակիցների ու այցելուների նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ գործողությունների, մասնավորապես խոշտանգման, մարդկային արժանապատվության նվաստացման, ֆիզիկական ու հոգեբանական բռնության փաստի առթիվ կազմակերպության ձեռնարկած միջոցառումների և դրանց ընթացքի մասին, հայտնում է, որ՝

• 03052023թ-ին կազմակերպությունը ստացել էր գրություն առ այն, որ ՀՀ գլխավոր դատախազություն 28042023թ-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդումը վերահասցեագրվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։  

• Այսօր, հանցագործության մասին հաղորդման ներկայացումից շուրջ մեկ շաբաթ անց ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից ստացվել է 02052023թ թվագրմամբ արձանագրությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանելու նախնական իրավական գնահատմամբ թիվ 69112023 քրեական վարույթը նախաձեռնելու մասին։ 

• Նախաձեռնված քեական վարույթի շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը վստահած քաղաքացիները՝ կազմակերպության փաստաբանի անմիջական մասնակցությամբ, դեպքից շուրջ 10 օր անց, արդեն տուժողի կարգավիճակով հարցաքննվել են և մասնակցել դատաբժշկական փորձաքննության։

Ամփոփելով հայտնում ենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակելու է ինչպես սույն գործով ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից տուժած քաղաքացիների իրավական  պաշտպանության, արդարադատության կայացման և հետագայում մարդու խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի կոպիտ ոտնահարման  իսպառ կանխարգելման ուղղությամբ հետևողական գործողությունները, այնպես էլ  սույն գործով ձեռնարկված միջոցառումների և գործի ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կիրազեկի մամլո հաղորդագրությունների միջոցով։ 

05․05․2023թ 

Վանաձոր

Դիտումներ՝ 124

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????