Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փնտրում է հանրային կապերի մասնագետի օգնական

September 12, 2019

Գործունեություն | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փնտրում է հանրային կապերի մասնագետի օգնական։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիմնական պարտականությունները

 

  • Լուսաբանել կազմակերպության ընթացիկ գործունեությունը

 

 
  1. Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող գործողությունների լուսաբանում (այդ թվում՝ ոստիկանության, քննչական մարմինների կողմից, դատարաններում, դատախազության, պետական այլ մարմինների կողմից
  2. Կազմակերպության գործունեության, մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկատվական նյութերի, ռեպորտաժների պատրաստում
  3. Հրապարակվող զեկույցների/տեղեկանքների վերաբերյալ կարճ, ուղեկցող նյութերի պատրաստում
  4. Անհրաժեշտության դեպքում՝ Կազմակերպության շահառուների հետ հարցազրույցների անցկացում
  5. Միջոցառումների մասին տեսա/լուսանկարահանման և այլ միջոցներով հանրային իրազեկում

 

  • Սրբագրել, խմբագրել կազմակերպության կայքէջում (այլ հարթակներում) հրապարակվող նյութերը
  • Մասնակցել միջոցառումների կազմակերպման աշխատանքներին (անհրաժեշտության դեպքում)



Անհրաժեշտ հմտություններ, որակներ

 

  • Բարձրագույն կրթություն՝ լրագրության կամ հարակից ոլորտներում
  • Հայերենի գերազանց տիրապետում
  • Լրատվական նյութերի պատրաստման գերազանց հմտություններ (փորձը կդիտվի որպես առավելություն)
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (ցանկալի է)
  • Համակարգչային հմտություններ (Google ծառայությունների ու ծրագրերի հետ աշխատելու հմտություն, Microsoft office փաթեթի լավ իմացություն, Wordpress-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Լուսանկարահանման, տեսանկարահանման, մոնտաժի հմտություններ
  • Կազմակերպական հմտություններ 
  • Հաղորդակցվելու, թիմում աշխատելու հմտություններ
  • Մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն 
  • Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
  • Ստեղծագործական, նորարարական մոտեցում

 

Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք

Ժամկետը՝ 3 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)

Գտնվելու վայրը՝  ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 53

Աշխատաժամեր՝ 9:30-18:30:

 

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հայերեն ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (pdf ֆորմատով) hr@hcav.am էլփոստի հասցեին մինչև 2019թ․ սեպտեմբերի 30-ը։ «Թեմա» դաշտում նշել՝ «Հանրային կապերի մասնագետի օգնական»։ Եթե ունեք լրատվական նյութեր պատրաստելու փորձառություն, խնդրում ենք Ձեր հայտին կցել 1-3 նյութ՝ մեկ փաստաթղթի մեջ կամ տրամադրել հղում, եթե դրանք հրապարակված են։

 

Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:



Դիտումներ՝ 1702

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????