Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետություն – Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, 2018թ. դեկտեմբերի 9. ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են
հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների
վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների
ժամանակ: Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ
քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը
մտահոգության տեղիք են տվել:

Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝
ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական
մրցակցության հնարավորություն է ընձեռել: Քարոզարշավի ֆինանսավորման
ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և
թափանցիկության պակասի պատճառով: Չնայած կարճ ժամկետների՝ ընտրությունները
լավ էին կազմակերպված:

Ընտրությունների օրն ընթացել է հանգիստ և խաղաղ, որի բոլոր
փուլերը դրական են գնահատվել ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտորդների կողմից, ովքեր նաև նշել
են ընթացակարգերի հետ ընդհանուր համապատասխանության մասին:

Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր