Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակում Ծրագրերի ղեկավարի թափուր հաստիք ունենք

August 4, 2023

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

Հաստիքի անվանումը

Ծրագրերի ղեկավար

 

Հիմնական պարտականությունները

✅ Կազմակերպության ռազմավարության վերանայում/մշակում բաժինների համակարգողների հետ

✅ Ռազմավարական գործողությունների պլանի կազմում և իրականացման համակարգում

✅ Կազմակերպության ռազմավարական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների պլանավորում և համակարգում

✅ Կազմակերպության ծրագրի գնահատում ըստ ռազմավարության

✅ Կազմակերպության ռազմավարության իրականացմանն աջակցելու նպատակով նոր ծրագրային առաջարկների մշակում/ֆոնդհայթայթում

✅ Կազմակերպության ներկայացում դրամաշնորհատուների հետ հանդիպումների ժամանակ

✅ Կազմակերպության առաքելությունից և նպատակներից բխող ծրագրերի և գործողությունների կազմակերպում

✅ Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (եռամսյակային, կիսամյակային, տարեկան, անհրաժեշտության դեպքում թեմատիկ)

✅ Մասնակցություն Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ միջազգային կառույցների զեկույցների պատրաստմանը՝ տեղեկատվություն տրամադրելով կազմակերպության գործունեության վերաբերյալ

✅ Մասնակցություն հանրային և հասարակական քննարկումների, ինչպես նաև հանրությանը իրազեկող միջոցառումների՝ հեռուստահաղորդումների, հնարային բանավեճերի

✅ Տեղեկատվական նյութերի պատրաստում

✅ Համագործակցություն իրավապաշտպան կազմակերպությունների, ակտիվիստների, քաղաքացիական նախաձեռնությունների և ցանցերի հետ՝ համատեղ միջոցառումների իրականացման, զեկույցների, հայտարարությունների պատրաստման և տարածման, ռեսուրսների և տեղեկատվության տրամադրման միջոցով

✅ Տվյալ պաշտոնի հետ կապված այլ պարտականություններ:

 

Ներկայացվող պահանջներ


☑️ Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է կառավարման ոլորտում

☑️ ՀԿ ոլորտում ծրագրերի համակարգման/կառավարման առնվազն հինգ տարվա փորձ

☑️ Ծրագրերի ֆինանսական պլանավորման գիտելիքներ

☑️ Համակարգչային հմտություններ

☑️ Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացություն

☑️ Մարդու իրավունքների մասին գիտելիքներ և արժևորում

☑️ Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն

☑️ Պատրաստակամություն՝ մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների

☑️ Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն

☑️ Իրավապաշտպանության ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես   առավելություն

 

Կազմակերպության սկզբունքն է`  հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:  

 

📍 Աշխատավայր՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծ 53

⏰  Աշխատաժամեր՝ 9:30-18:30

 

Դիմելու կարգը

Ուղարկել հայերեն լեզվով ինքնակենսագրական, ինչպես նաև ներկայացնել համակարգած/կառավարած ծրագրերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն և համակարգած/կառավարած ծրագրերի ընդհանուր տարեկան բյուջեի չափը՝ hr@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ Ծրագրերի ղեկավարի թափուր հաստիքի համար, մինչև 2023 թ. օգոստոսի 28-ը:

 

☑️ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիտումներ՝ 491

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????