0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Վերաքննիչն արդարացրել է զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող Ռ․ Դ․-ին

May 9, 2019

Արդար դատաքննության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Զինծառայությունից խուսափելու մեղադրանքով 2017 թ․-ին ազատազրկման դատապարտված Ռ․ Դ․-ին Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ․ նոյեմբերի 21-ին արդարացրել է։

 

Ռ․ Դ․-ի իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, գործերի ծանրաբեռնվածությունից ելնելով, ներգրավել էր Փաստաբանների պալատի փաստաբան Ռոբերտ Ռևազյանին։

 

Ռ․ Դ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել 2016թ․ փետրվարի 23-ին և կարճ ժամանակ անց հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր։ Ավելի ուշ՝ 2017 թ․ փետրվարի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազ Ա․ Դավթյանը վերացրել էր քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, և Ռ․ Դ․-ի նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսվել էր։

 

Արդյունքում 2017թ․ օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ռ․ Դ․-ին դատապարտել էր ազատազրկման՝ 1 տարի, 6 ամիս ժամկետով։

 

Դատարանն այս վճիռը կայացնելիս թույլ է տվել մի շարք դատավարական խախտումներ, դատավճիռ կայացնելու համար հիմք է ընդունել միայն մեղադրական ապացույցները, ավելին՝ որպես մեղադրական ապացույցներ է դիտարկել անգամ անմեղությունը հաստատող ապացույցները։ Դատարանը չի ստուգել վկաների ցուցմունքների միջև եղած հակասությունների պատճառները, անտեսել է վկաների կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը։ Կանխակալ մոտեցում է ցուցաբերել նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը մեկնաբանելիս։ Չփարատված կասկածները ամբաստանյալի օգտին մեկնաբանելու փոխարեն՝ դրել է դատավճռի հիմքում որպես մեղադրական ապացույցներ։

 

Այս հիմնավորումներով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներգրաված փաստաբան Ռ․ Ռևազյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ 2017թ․ օգոստոսի 10-ի դատավճռի դեմ։ Ավելի քան մեկ տարի քննելուց հետո՝ 2018թ․ նոյեմբերի 21-ին, Վերաքննիչ դատարանը բեկանել է դատավճիռն ու արդարացրել Ռ․ Դ․-ին։

 

Վերաքննիչն արձանագրել է, որ դատապարտումը չի կարող պայմանավորված լինել անձի հավանական մեղավորության վերաբերյալ հետևություններով կամ ենթադրություններով։ Այն պետք է բխի դատարանի համոզմունքից, որը չի կարող կամայական կամ սուբյեկտիվ լինել։

 

Վերաքննիչը եզրակացրել է, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն Ռ․ Դ․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը վերագրելու համար։ Այս համատեքստում վերաքննիչ բողոքում նշված մյուս փաստարակներին անդրադառնալու անհրաժեշտություն չի տեսել։

 

Դիտումներ՝ 543

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը