Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանները փաստաբանի ցուցումով բիրտ ուժով տարեց քաղաքացուն տնից դուրս են հանել

April 18, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

Չհանդուրժելով տարեց հարևանի նկատմամբ կիրառվող բռնություններն ու արժանապատվությունը նվաստացնող գործողությունները, այդ ամենը կանխելու և իրավապահներին ինչ-որ կերպ զսպելու նպատակով, նաև քաջատեղյակ լինելով ՀՔԱՎ գրասենյակի գործունեությանը` 2020 թ. ապրիլի 17-ին գրասենյակ է ահազանգել Երևանի բնակիչ Ա.Հ.-ը: Մինչ այդ նա զանգահարել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:  

 

Սրտացավ հարևանը մեզ տեղեկացրեց, որ նույն օրն իրենց հարևանին՝ Գլինկա 6/73 հասցեի  բնակիչ, 70-ամյա Ռ.Ն.-ին ոստիկանները բռնի ուժով, քաշքշելով  բնակարանից դուրս են հանում: Քաղաքացու նկատմամբ նման բռնի գործողություններ 2 օր առաջ էլ են տեղի ունեցել: 

 

Ա.Հ.-ի պատմելով՝ իր հարևանի բնակարանը որպես նվիրատվություն բաժին է հասել փաստաբան Թ. Հ.-ին, թե ինչ հանգամանքներում՝ անհայտ է. «Պատճառը շատ անհասկանալի է ու անհայտ, թե ինչու են նրան հանում տնից, որովհետև դա այդ մարդու տունն է, ինքն այդտեղ մենակ է բնակվում, որդիները մահացել են, որից հետո ձեռք է բերել հոգեկան խնդիրներ: Իր կնոջ պաշտպանն է եղել այդ փաստաբանը, կինը ողջ է, բայց թե ոնց է այդ փաստաբանին նվիրատվություն արել, անհասկանալի է, որովհետև Ռ.Ն.-ն էլ բաժին ունի այդ բնակարանից, բայց տեղյակ չի եղել նվիրատվությունից»:  

 

Շենքը, որում այժմ ապրում է Ռ.Ն.-ը, կառուցվել է հենց նրա հին տան տեղում, նա այդ թաղամասում վաղուց է բնակվում: Ա.Հ-ի տեղեկություններով տարեց հարևանը, հոգեկան խնդիրներից բացի, նաև քաղցկեղ ունի: «Ռ.Ն-ին ոստիկանություն տանելու և այնտեղ գտնվելու էդ ամբողջ ընթացքում Թ. Հ.-ը նրա տան բոլոր իրերը ջարդում ու բակ էր շպրտում, կոտրել էր նաև դրսի դուռը, իսկ ոստիկանությունն ուղղակիորեն աչք էր փակում  այս ամենի վրա»:

 

 

Ա. Հ.-ը ՀՔԱՎ գրասենյակին պատմել է, որ ոստիկանները շարժվում են փաստաբան Թ. Հ.-ի ցուցումներով, ինչ ասում է՝ այդպես էլ անում են: Ինքը 2 օր առաջ էլ է փորձել միջամտել. «Ես էդ կնոջն ասել եմ, մի՛ արա, հիվանդ մարդ ա, երեկ էլ ասեցի, էն էլ էն եղավ, որ ոստիկանությունն եկավ էդ մարդուն տարավ»: Ժամեր անց ոստիկանությունը բաց է թողել Ռ.Ն.-ին:

 

Դիտումներ՝ 1316

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????