Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը չի մասնակցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստերին՝ քանի դեռ ամբաստանյալ Ռազգիլդեևը դատարան չի ներկայացվել

November 21, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևը կշարունակի դատական նիստերին մասնակցել հեռավար՝ տեսակապի միջոցով։ Այսպես որոշեց գործով արդեն 3-րդ դատավոր Ա․ Ասատրյանը։ 

 

Չնայած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը դեռ նախորդ դատավորի նախագահությամբ ընթացող դատաքննության ժամանակ էին հայտարարել դատական նիստերին չմասնակցելու մասին, սակայն քանի որ նոր դատավորի նշանակմամբ գործով դատաքննությունը վերսկսվում է, և դատական նիստերին ամբաստանյալի մասնակցությունը ապահովելու հարցը կրկին օրակարգ էր վերադարձել, ՀՔԱՎ ներկայացուցիչները վերսկսել էին մասնակցությունը։

 

Սակայն 2022 թ․ հոկտեմբերի 24-ի նիստի ժամանակ պարզվեց, որ Ռազմաբազայի ղեկավարությունն ու Ռազգիլդեևը կրկին միջնորդել են նիստերին մասնակցել հեռավար՝ տեսակապի միջոցով։ ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը կրկին իր առարկությունները ներկայացրեց միջնորդության դեմ և վերահաստատեց, որ դատական նիստերին ամբաստանյալի չմասնակցելը ՀՀ օրենսդրության ոտնահարում է։ Ավելին՝ նա նշել էր, որ դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի քրեական գործով արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու․ այն է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի իրավախախտ վարքագծի (դատարանի օրինական պահանջը չկատարելը՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու վերաբերյալ) հետևանքով է, որ ամբաստանյալը դատարան չի ներկայացվում։

 

2022 թ․ նոյեմբերի 16-ին կայացած դատական նիստին դատարանը որոշեց գործի քննությունը սկսել ոչ թե սկզբից, այլ՝ ընդհատման պահից։ Իսկ դա նշանակում է, որ չէր քննարկվելու նաև Ռազգիլդեևի միջնորդությունը, և գործը քննվելու է այն կարգով, որով քննել է նախորդ դատավորը։

 

Սրանով պայմանավորված՝ ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը կրկին որոշել են դադարեցնել դատական նիստերին իրենց մասնակցությունը՝ մինչև չվերացվեն այդ խախտումները։ Այս դիրքորոշումը նրանք դատարան են ներկայացրել՝ նշելով, որ շարունակելու են պաշտպանել տուժողի իրավահաջորդի օրինական շահերն ու իրավունքները։

 

Դիտումներ՝ 173

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????