Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման 2018-2038թթ. ռազմավարության և դրա իրականացման ծրագրի վերաբերյալ ՀՔԱՎ առաջարկների մեծ մասն ընդունվել է մասնակի

December 25, 2018

Գործունեություն | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

«ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 - 2038 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի շուրջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 13 առաջարկություններից 3-ն ամբողջությամբ է ընդունվել, 8-ն ընդունվել է մասնակի, 2-ը չի ընդունվել:

 

Նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել 2017թ. օգոստոսի 24-ին:

 

2017թ. սեպտեմբերի 15-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել, հիմնականում՝ գործողությունների արդյունքների և ժամկետների հստակեցման, վերստուգիչ չափանիշերի սահմանման վերաբերյալ: Դրանք կամ ընդունվել են ամբողջությամբ, կամ՝ մասնակի:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկել է նաև մշակել ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի վերաբերյալ օրենսդրական փաթեթ և ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծել խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության և խտրականության դեմ պայքարի բաժին:

 

Սակայն այդ առաջարկները չեն ընդունվել: ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկների մերժումը պատճառաբանել է նրանով, որ այդ գործողություններն արդեն իսկ պլանավորված են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով և իրականացվում են:

 

Ներկայացված առաջարկներն ու  դրանց վերաբերյալ Արդարադատության նախարարության պատասխանները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրված նաև հիմա: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ կներկայացնի նաև այս շրջանում, մասնավորապես՝ ծրագրի իրականացման ժամկետի վերաբերյալ. սահմանված 20-ամյա ժամկետը իրատեսական չէ, ժամկետները չպետք է գերազանցեն 3 տարին:

 

Դիտումներ՝ 1633

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????