Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հաշմանդամություն ունեցող աշխատողների համար խելամիտ հարմարեցումներ

July 10, 2024

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Գրադարան | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավունքներ | Համատեղ

Չնայած հաշմանդամությունը ծագում է առողջական խնդիրներից, այն դրսևորվում է շրջակա միջավայրի, նաև հասարակության վերաբերմունքի հետ փոխհարաբերության արդյունքում, երբ խոչընդոտվում է մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնք վերաբերում են շենքերի, շինությունների համընդհանուր դիզայնի, հանրային տրանսպորտի մատչելիության ապահովմանը, ներառական կրթությանը, ապաինստիտուցիոնալացմանը, զբաղվածության ապահովմանը, անձնական օգնականի ինստիտուտի ներդրմանը և խելամիտ հարմարեցումներին։ Պետությունը հանձն է առնում ապահովելու ընդհանուր մատչելիությունից մինչև կոնկրետ անձի իրավունքների ապահովման համար խելամիտ հարմարեցումների տրամադրումը: Այս հանձնառությունը կյանքի կոչելու նպատակով պետությունը ներդրել է խրախուսանքի և պատասխանատվության համակարգ։

 

Խելամիտ հարմարեցման օրինակներ են․

 

  • Իրեր բարձրացնելու, իրերին հասնելու, իրերը հրելու և քաշելու տեխնոլոգիաների կիրառում կամ իրերի դասավորում այնպես, որ դրանց համար պահանջվի նվազագույն ֆիզիկական ջանք

  • Աշխատանքի վերակազմակերպման միջոցով որոշակի պարտականությունների վերաբաշխում աշխատողների միջև 

  • Պարբերական հանգստի դադարների հնարավորություն՝ տեղից վեր կենալու և շարժվելու համար

  • Ընդմիջման փոփոխված գրաֆիկ՝ անհրաժեշտության դեպքում ոտքերի համար ձգման վարժություններ անելու համար

  • Հիշեցնող ծրագրերի օգտագործում՝ տեղից վեր կենալու և շարժվելու համար

  • Շարժական (և՛ կանգնած, և՛ նստած աշխատելու համար) աշխատասեղանի առկայություն

  • Էրգոնոմիկ, կարգավորվող գրասենյակային աթոռ

  • Սանհանգույցում կամ միջանցքներում հավելյալ բռնակների տեղադրում

  • Տնից աշխատելու հնարավորություն, որի դեպքում աշխատողը կարող է պառկել, շարժվել ազատորեն։

 

Ավելին խելամիտ հարմարեցումների մասին ԱՅՍՏԵՂ։

Դիտումներ՝ 170

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????