Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ալգորիթմները և ավտոմատացումը. նոր ուղենիշներ մարդու իրավունքների խախտումները կանխելու համար. coe.int

April 15, 2020

COVID-19 | Գրադարան | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում

Եվրոպայի խորհուրդ, Ստրասբուրգ

8-ը ապրիլի, 2020 թ.

 

Եվրոպայի խորհուրդն իր 47 անդամ պետություններին կոչ է արել զգուշություն  ցուցաբերել ալգորիթմային համակարգերի մշակման և օգտագործման դեպքերում, ինչպես նաև՝ այնպիսի օրենքներ ընդունել և այնպիսի քաղաքականություն և պրակտիկա որդեգրել, որոնցում լիովին կհարգվեն մարդու իրավունքները:

 

Մարդու իրավունքների վրա ալգորիթմային համակարգերի ազդեցության մասին հանձնարարականում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մի շարք ուղենիշներ է սահմանել՝ կառավարություններին կոչ անելով իրենց կողմից մշակվող, օգտագործվող կամ գնվող ալգորիթմային համակարգերում բացառել մարդու իրավունքների խախտումները: Ավելին, կառավարությունները պարտավոր են, որպես կարգավորող մարմիններ, արդյունավետ և կանխատեսելի օրենսդրություն, կարգավորման և վերահսկողության համակարգեր նախատեսել, որոնք թույլ կտան կանխել, հայտնաբերել, արգելել մարդու իրավունքների խախտումները, վերացնել խախտումների հետևանքները՝ անկախ դրանց՝ մասնավոր կամ հանրային սուբյեկտների կողմից կատարվելու հանգամանքից:

 

Հանձնարարականի մեջ ընդունվում է այն փաստը, որ ալգորիթմային գործընթացները բազմաթիվ բնագավառներում (կապի, կրթության, տրանսպորտի, կառավարման և առողջապահական համակարգերի), նորարարությունը և տնտեսական զարգացումը խթանելու վիթխարի ներուժ ունեն: ԿՈՎԻԴ-19-ի մերօրյա աշխարհավարակի պայմաններում ալգորիթմային համակարգերն օգտագործվում են կանխատեսման, ախտորոշման և պատվաստանյութերի և բուժումների հետազոտման նպատակով: Ավելանում է ալգորիթմների և ավտոմատացման հիման վրա թվային վերահսկողության խստացված միջոցառումներ դիտարկող անդամ պետությունների թիվը:

 

Միևնույն ժամանակ, հանձնարարականը զգուշացնում է ալգորիթմային համակարգերի օգտագործման կապակցությամբ մարդու իրավունքների համար ծագող լրջագույն մարտահրավերների մասին, հատկապես արդար դատաքննության իրավունքի, անձնական կյանքի և տվյալների պաշտպանության իրավունքների, խղճի և կրոնի ազատության իրավունքների, արտահայտվելու ազատության և հավաքների ազատության իրավունքների, հավասար վերաբերմունք ստանալու իրավունքի և տնտեսական և սոցիալական իրավունքների առնչությամբ:

 

Ներկայացնում ենք հանձնարարականի հայերեն ոչ պաշտոնական տարբերակը՝ ԲՀՀ-Հայաստանի թարգմանությամբ

 

Բնօրինակը՝ coe.int

Դիտումներ՝ 1118

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????