Հայաստանի մի խումբ փորձագետների անունից անվտանգության հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը ներկայացրել է առաջարկությունների ստորեւ ներկայացվող փաստաթուղթը ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ Երևան կատարած այցի ընթացքում 2022 թվականի սեպտեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը ներկայացնում ենք ստորեւ.
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ձեռնարկել է լայնածավալ ռազմական հարձակում՝ նշանառության տակ առնելով Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանները, օգտագործելով զինատեսակների լայն զինանոց, այդ թվում՝ ծանր հրետանի ու մարտական ԱԹՍ-ներ։ Որպես հետևանք, Ադրբեջանը ներխուժել ու օկուպացրել է Հայաստանի Հանրապետության 10 ք/կմ տարածք։ Այս ագրեսիան հաջորդել է 2021 թ․-ի մայիսին ու նոյեմբերին տեղի ունեցած հարձակումներին, որոնց հետևանքով օկուպացվել է Հայաստանի Հանրապետության ևս 45 ք/կմ ինքնիշխան տարածք։ Ավելին՝ առկա են հավաստի տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանը նախապատրաստում է ևս մեկ ռազմական հարձակում` ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը՝ նպատակ ունենալով իրականություն դարձնել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու իր անօրինական հավակնությունները։ Հետևաբար՝ ակնհայտ է, որ ոգեշնչված անցյալում ուժի կիրառման միջոցով ձեռք բերած արդյունքներից և չբախվելով որևէ հետևանքների (ուղղված ավտորիտար ռեժիմին կամ ամբողջ երկրին)՝ Ադրբեջանը ձգտում է լեգիտիմացնել բռնությունն ու ագրեսիան՝ որպես միջազգային հարաբերություններում հարաբերվելու մեթոդ՝ նպատակ ունենալով ուժով գրավելու Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Զուգահեռաբար՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապահով կյանքի և սեփական ճակատագիրը որոշելու իրավունքներից զրկելուն ուղղված իր քաղաքականությունը։
2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները կտրուկ փոխել են Հարավային Կովկասի անվտանգային միջավայրը։ Բռնապետական վարչակարգերը ամրապնդում են իրենց դիրքերը տարածաշրջանում, և Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, կարիք ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակային աջակցության։ Այսպիսով՝ մենք խնդրում ենք Ձեզ դիտարկել հետևյալ գործողությունների իրականացման հնարավորությունը.
-
ԱՄՆ Կոնգրեսում որպես օրենք նախաձեռնել Հայաստանի երկկողմ աջակցության ակտ։ Սույն ակտը կարող է վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանը, ինչպես նաև անվտանգությանը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Հայաստանի աջակցության ակտը կարող է էապես համալրել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը և հիմք ստեղծել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համար:
-
Հայաստանին տրամադրել «MNNA» ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակցի (Major Non-NATO Ally) կարգավիճակ։ Այդ կարգավիճակը կարող է էականորեն ավելացնել Հայաստանի անվտանգության կարողությունները պաշտպանելու ժողովրդավարությունը նման անհանգիստ տարածաշրջանում անվտանգության լուրջ մարտահրավերների բախվելիս, միևնույն ժամանակ` նպաստելով Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների բարձրացմանը ռազմավարական գործընկերության մակարդակի։
-
Ալիևյան ռեժիմի կողմից ագրեսիայի վերսկսման պարագայում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են և/կամ ներգրավված են այնպիսի գործողություններում, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության խաղաղությունը, խաթարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդավարական գործընթացները, ինչպես նաև պարունակում են մարդու իրավունքների լրջագույն ոտնահարումներ: Վերանայել Ադրբեջանի կողմից ԱՄՆ դաշնակիցներին գազի կամ նավթի մատակարարման պայմանավորվածությունները։
Էդուարդ Աբրահամյան – Անվտանգության հարցերով փորձագետ, Լոնդոն
Արեգ Քոչինյան – Անվտանգային քաղաքականության փորձագետ, Երևան
Արմինե Մարգարյան – Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, Երևան
Ալբերտ Ներզեթյան – Անվտանգային քաղաքականության փորձագետ, Երևան
Արթուր Սաքունց – Իրավապաշտպան, Վանաձոր
Միանալ ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները վերը նշված ձևաչափով communication@hcav.am էլփոստի հասցեին։
On behalf of a group of Armenian experts, Areg Kochinyan, Security Policy Expert, presented the following recommendations to Nancy Pelosi, the Speaker of the US House of Representatives and the delegation led by her, ատ a meeting with civil society representatives on 14 September 2022, during their visit to Yerevan, which we present below:
On September 13, Azerbaijan initiated a major military offensive targeting the eastern and south-eastern regions of Armenia using a wide range of weaponry, including heavy artillery and combat UAVs. As a result, Azerbaijan has intruded and then occupied over 10 sq km of the sovereign territories of Armenia. This attack follows the offensives in May and November 2021, when Azerbaijan occupied around 45 sq km of sovereign land of our country. Moreover, there are credible reports that Azerbaijan is planning yet another military offensive by widening the geography of the aggression to realize its unlawful ambitions towards establishing an extraterritorial corridor through the sovereign territory of Armenia. Therefore, it is evident that encouraged by the results of the use of force in the past, without any repercussions (either directed to the authoritarian regime or the country as a whole), Azerbaijan seeks to normalize violence and aggression to seize the sovereign territories of Armenia by force. Besides, Azerbaijan continues pursuing its policy to deprive the people of Artsakh (Nagorno-Karabakh) of the right to live and be secure in their homeland and master their destiny.
The devastating consequences of the 2020 Nagorno-Karabakh War, unlashed by Azerbaijan against the people of Artsakh, have drastically changed the security environment of the South Caucasus region. The autocratic regimes have been deepening their positions in the region, and Armenia, as a democracy, needs the targeted support of the United States of America. Thus, we are kindly asking you to consider realization of the following actions:
-
To initiate a bipartisan Armenia Support Act in the Congress of the United States as a law. This Act may reiterate the US commitment to Armenia’s sovereignty, territorial integrity, democracy, economic development as well as security, based on shared values. The Armenia Support Act may hence substantively fill the US-Armenia strategic dialogue and set a stage for Armenia-US strategic partnership.
-
To provide Armenia a Major Non-NATO Ally (MNNA) status for the United States. MNNA may significantly strengthen Armenia’s security capabilities to defend the democracy in a such turbulent region, amongst the grave security challenges, thereby contributing to the enhancement of the Armenia-US relations to the level of strategic partnership.
-
In case of renewed aggression by the Alieve regime: place sanctions on the people in Azerbaijan who are responsible for or engaged in actions that undermine democratic processes in Armenia, threaten Armenia’s peace and/or territorial integrity, or commission of serious human rights abuses. Reassess the gas or oil supply arrangements by Azerbaijan to US allies.
Eduard Abrahamyan – Security Policy Expert, London
Areg Kochinyan – Security Policy Expert, Yerevan
Armine Margaryan – Military-political expert, Yerevan
Artur Sakunts – Human rights defender,Vanadzor
Albert Nerzetyan – Security Policy Expert, Yerevan
[:]