Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2022 թ․ ապրիլի 25-ից ՀՀ-ում մեկնարկած անհնազանդության ակցիաների ընթացքում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին ՀՔԱՎ-ը հանցագործության մասին 9 հաղորդում է ներկայացրել, որոնց հիման վրա արդեն 2-րդ քրեական գործն է հարուցվել։
Ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների խաղաղ ցույցի մասնակցության իրավունքը և չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ բռնությամբ անհիմն բերման են ենթարկել ցուցարարներին, ինչն անթույլատրելի է։ Նման դեպքերում ոչ հետևողական նախաքննության արդյունքում ստեղծվում է անպատժելիության մթնոլորտ, որը ծնում է նոր հանցագործություններ։
2022 թ․ մայիսի 30-ին Երևանում Կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիների ու պատգամավորի նկատմամբ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Հաղորդման հիմքում «Վայրենաբարո ձևերով հարձակվեցին, գցեցին գետնին երկիր․ Yerkir.am-ի խմբագիր», Կարմիր բերետավորը բիրտ ուժ է կիրառում պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ՝ սեղմելով պարանոցը (ֆոտո), Ոստիկանները հարվածել են պատգամավոր Գեղամ Մանուկյանին, Ոստիկանները բռնի գործողություններ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, «Ձեռս», «Արա-ն դու՛ ես է»․ ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին հրապարակումներն են։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար Ա․ Մաիլյանը եզրակացրել է, որ ներկայացված նյութերում ոստիկանության աշխատակիցների լիազորությունների չարաշահման և բռնության բավարար հիմքեր կան և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի լիազորություններից անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) քրեական գործ է հարուցվել։
Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել նաև 2022 թ․ մայիսի 2-ին լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին ՀՔԱՎ հաղորդման հիման վրա։
Leave a Reply