Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ․Տեղեկանք

August 14, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Հրապարակումներ | Սեփական

2023 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչը:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, շարունակելով իր գործունեությունը զորակոչիկների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, դիտարկել է 2023 թ. ամառային զորակոչի իրականացման ընթացքը և արձանագրել է խնդիրներ, որոնք ներկայացրել են Կազմակերպություն դիմած զորակոչիկները, ինչպես նաև զինվորական հաշվառման ենթակա անձինք՝ 2023 թ․ փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակահատվածում։ Ամառային զորակոչի ժամանակ արձանագրված բոլոր խնդիրները կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ, ստորև ներկայացնում ենք տեղեկանքից որոշ հատվածներ։

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՄԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Կազմակերպությանը դիմած 66 զորակոչիկներից                                                                                                 

 

🔘  2-ը  ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար,

🔘  2-ը ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար,

🔘  5-ին տրամադրվել է տարկետում զինվորական ծառայությունից մինչև 1 տարի ժամկետով (5 ամիս, 6 ամիս կամ 10 ամիս), 

🔘2-ի վերաբերյալ կայացված կենտրոնական բժշկական հանջնաժողովի (ԿԲՀ) եզրակացության բողոքարկման արդյունքում որոշում է կայացվել վերջիններիս ներկայացնել հաջորդ՝ 2023 թ. ձմեռային զորակոչին,

🔘  1-ի  անձնագրում երկարաձգվել է արտերկրում գտնվելու թույլտվության ժամկետը՝ ոչ ֆորմալ կրթությունն ավարտելու նպատակով,

🔘   11-ը՝ չհամաձայնելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ, բողոքարկել է զինվորական ծառայությանը պիտանիության մասին ԿԲՀ եզրակացությունը։

 

 

2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում Կազմակերպությանը դիմած զորակոչիկների թիվն ավելացել է ավելի քան կրկնակի անգամ, զինվորական հաշվառման ենթակա անձանց թիվը կրկնապատկվել է, իսկ  պահեստազորում հաշվառված քաղաքացիների թիվն ավելացել է ավելի քան 6 անգամ։

 

Համեմատության համար նշենք նաև, որ 2021 թ․ ձմեռային,  2022 թ․ ամառային և 2022 թ. ձմեռային զորակոչերի ընթացքում Կազմակերպությանը դիմած զորակոչիկների թիվը միասին կազմել է 70 անձ (համապատասխանաբար 14, 31 և 25 զորակոչիկ), իսկ միայն 2023 թ. ամառային զորակոչին դիմել է 66 զորակոչիկ։ Պատճառները կարող եք գտնել Կազնակերպության կողմից կազմված ՏԵՂԵԿԱՆՔում։

Դիտումներ՝ 228

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????