Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | Սեփական
Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով դեռևս 2022 թվականի սկզբից ՀՀ են տեղափոխվել բազմաթիվ անձինք, ովքեր համոզված են եղել, որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ կարող են ապահով զգալ իրենց պետության իշխանությունների հետապնդումներից, և Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված կլինեն իրենց անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրավական պաշտպանություն է տրամադրել և շարունակում է տրամադրել ոչ ժողովրդավար պետությունների իշխանությունների կողմից (ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսի Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը) թվով 130 օտարերկրա քաղաքացու։
Բոլոր քաղաքացիներին տրամադրվել է անվճար բանավոր իրավական աջակցություն։ Դիմածներից 50 քաղաքացու տրամադրվել է գրավոր իրավական աջակցություն․ վերջիններիս իրավունքների պաշտպանության նպատակով կազմակերպության կողմից հարցումներ և գրություններ են ուղարկվել ՀՀ իրավասու մարմիններ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարություն, ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Արդարադատության նախարարություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ըստ ենթակայության՝ այլ իրավասու մարմինների։ Առ այսօր, 20 քաղաքացիների գործով իրականացվում է փաստաբանական ներկայացուցչություն՝ ՀՀ պետական և դատական ատյաններում, նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Քաղաքացիներին տրամադրվում է իրավական պաշտպանություն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում՝ ապաստանի հարցերով։
Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ։