Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ ԶՈՒ-ում կանանց ժամկետային զինծառայության ուսումնական ծրագրում առաջարկվող լրացումներ

March 1, 2025

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ

2023 թ. սեպտեմբերից մինչև 2024 թ. մարտն ընկած ժամանակահատվածում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախաձեռնեց եւ իրականացրեց հետազոտություն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 1325 բանաձևի կիրակմանն ուղղված 2022-2024 թթ․ գործողությունների Ազգային երկրորդ ծրագրի ուղղությամբ իրականացված աշխատանքների զարգացումները և զինված ուժերում ներգրավված կին զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակը դիտարկելու նպատակով, որի արդյունքում կազմվեց «Կանանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում» զեկույցը։

 

Հետազոտության արդյունքում Կազմակերպությունը վերհանեց կանանց զինվորական ծառայության ներգրավման հետ կապված խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ձևակերպված առաջարկությունները 2024 թ. մարտին ուղարկվեցին ՀՀ պաշտպանության նախարարություն և շահագրգիռ այլ կողմերին՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ քննարկելու և արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով։

 

Առաջարկությունների մեծամասնությունը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ընդունվեց ի գիտություն։ Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՔԱ Վանաձոր գրասենյակի կողմից ներկայացված առաջարկությունները, որոնք ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ընդունվել են ի գիտություն, ներկայացնում ենք ՏԵՂԵԿԱՆՔում։

Դիտումներ՝ 1402

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????