Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում. 2023

«Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում․ 2023» ԶԵԿՈՒՅՑԸ փաստում է հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող այլատյացության և ռասիզմի շարունակական օրինաչափությունները, որոնք սպառնալիք են Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության համար։ Այն բացահայտում է Ադրբեջանի կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հայերի լիակատար արտաքսմանը և Հայաստանի Հանրապետության կազմաքանդմանը։

 

Զեկույցը ներկայացնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթը արդյունք էր Ադրբեջանի երկարաժամկետ և ծրագրավորված էթնիկ զտումների քաղաքականության։

 

 

Զեկույցը պատրաստվել է Հայաստանում՝

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի,

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի,

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի,

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների,

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ,

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի և

Արցախում՝ «Քաղաքացիական Հաբ» ՀԿ-ի կողմից։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր