Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչպե՞ս և ովքե՞ր են խախտում զինծառայողների և զինակոչիկների իրավունքները ՀՀ-ում

March 19, 2019

Տեսադարան

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Հարթակների փոխակերպման հիմնադրամի հետ համագործակցությամբ Գյումրիում զինծառայողների եւ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ դասընթաց է կազմակերպել եւ անցկացրել: Դասընթացի նպատակն է զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին եւ նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին: Դասընթացի ժամանակ մասնակիցները ծանոթացել են նախազորակոչային, զորակոչային ժամանակահատվածի եւ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքներին եւ պարտականություններին, զորակոչի գործընթացում ներգրավված մարմինների գործունեությանը, անհրաժեշտ ընթացակարգերին, մասնավորապես զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, որոշումների կայացման, որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման մեխանիզմներին եւ այլ հարցերի: Դասընթացի ժամանակ մասնակիցներին տրամադրվել է իրավական եւ բժշկական խորհրդատվություն: Անցկացված դասընթացին մասնակցել են ոչ միայն Գյումրու, այլ նաեւ Շիրակի մարզի տարբեր համայնքներից զորակոչիկներ, զինծառայողներն ու նրանց հարազատները:

 

 

 

Շիրակի Հանրային Հեռուստաընկերություն

Դիտումներ՝ 640

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????