Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո «International alert» միջազգային կազմակերպության փորձագետները Հայաստանում, Ադրբեջանում ու Արցախում ուսումնասիրություն են իրականացրել և հանգել են եզրակացության, որ ղարաբաղյան հակամարտությունը դարձել է մարդկանց ինքնության անբաժանելի մասը

February 27, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Այսօր Գյումրիում հրավիրված քննարկմանը զեկույցի համահեղինակ, լրագրող Մարկ Գրիգորյանը ասաց, որ սա ոչ թե սոցիոլոգիական հարցում է, այլ մարդկանց հետ կենդանի շփման արդյունքում կազմված զեկույց, որն իրականացրել են վրացի, աբխազ ու օս փորձագետները:

 

«Իսկ եթե դու ուզում ես լինել կոնֆլիկտի մեջ, դա նշանակում է, որ դու այդ հակամարտությունը ընդունում ես որպես արժեք։ Այսինքն հակամարտությունը կարևոր է, կարևոր լինելով՝ այն արժեք է, որովհետև կարևոր է։ Ի՞նչ է ստացվում, մի կողմից հակամարտությունը ստացվում է մեր ինքնության մի մաս, մյուս կողմից հակամարտությունը ստացվում է արժեք», - նշեց Մարկ Գրիգորյանը։



Խաղաղության ընկալումը ևս տարբեր է հակամարտության կողմերում: - «Պարզվում է, որ ադրբեջանցու համար Ղարաբաղի խաղաղությունը արդարությունն է, իսկ իրանց համար արդարությունը հողեր վերցնելն է։ Մեք նորից եկանք էդ նույն կետին, էստեղ կա նաև էսպիսի մի պահ. մենք հաղթանակել ենք ղարաբաղյան պատերազմում, ադրբեջանցիները պարտվել են և իրենց նսեմացված են զգում», - ընդգծեց Գրիգորյանը։



Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը զեկույցից մի այլ ասպեկտ առանձնացրեց, թե մարդկանց տարբեր խմբեր ինչ գին են վճարել հակամարտության արդյունքում: Նրանք, ովքեր բարձր գին են վճարել ավելի շատ են խաղաղության կողմնակից:

 

«Եթե ցանկացած անհատ և ցանկացած ընտանիք կամ խումբ ընկալի, թե ինչպիսի գին է վճարում այս կոնֆլիկտի համար, շատ բաներ այլ ձևով կընկալի, քան ընկալում է այժմ», - ասաց Սադիկյանը։



Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ուսումնասիրել է բազմաթիվ նմանօրինակ հակամարտություններ և եկել այն եզրակացության, որ թե՛ դրանց, թե՛ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը այդպես էլ չի գտնվելու:

 

«Ազնիվ խոսք, չեմ ակնկալում, որ երբևէ կլինի որևէ մի թուղթ եռակողմ ստորագրած կամ երկկողմ ստորագրած կամ աստվածակողմ ստորագրած, որ բոլորը կասեն՝ վերջացավ, ժողովուրդ ջան, արդեն կարող եք նշել։ Չի լինելու, ես էդպիսի համոզմունք ունեմ», - նշեց Լևոն Բարսեղյանը։



Մի կողմից հակամարտող կողմերին մանդատ են տալիս բանակացելու, մյուս կողմից՝ չեն վստահում, հավելեց Մարկ Գրիգորյանը. - «Այո, կա անվստահություն, այո, մենք չենք վստահում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ մեր կառավարությանը։ Չվստահելով՝ միևնույն ժամանակ ուզում ենք, որ իրենք հակամարտությունը լուծեն, չվստահելով՝ մենք մեր երկրի ղեկավարությունը տալիս ենք մանդատ հակամարտությունը լուծելու համար։ Հա՛մ մանդատը տալիս ենք, հա՛մ չենք վստահում»։

 

azatutyun.am

 

Տես նաև՝

Դիտումներ՝ 723

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????