Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հանրությանը զինված ուժերում մահացության ամեն մի դեպքի մասին տեղեկություն պետք է տրամադրվի և վերջ». Արթուր Սաքունց

February 10, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կամ հաստատ չեք կարդացել մեր տեղեկանքները կամ էլ գիտակցաբար կեղծ պատկերացում եք փորձում ձևավորել հանրության շրջանում։

 

Ուրեմն տարիներ շարունակ՝ առնվազն 2013թ-ից, մշտապես մեր տեղեկանքներում, տարբեր մամուլի ասուլիսների, քննարկումների ժամանակ նշել ենք, բարձրաձայնել ենք խնդիրը, մտահոգությունը, որ բանակում մահացության բոլոր դեպքերի մասին պաշտոնական տեղեկություններ չեն ներկայացվում։

 

Այս առումով, «վտանգավոր նախադեպի» հետ գործ չունենք. նախադեպ կլիներ, եթե նախորդ տարիներին բոլոր դեպքերի մասին հայտարարեին, ու հիմա արդեն չհայտարարեին։

 

Հիմնական խնդիրն ու մտահոգությունը ( ոչ ՀՀԿ֊ի բնույթի), նրանում է, որ նախորդ տարիների մոտեցումը շարունակվում է, չի փոխվել։

 

Հանրությանը զինված ուժերում մահացության ամեն մի դեպքի մասին տեղեկություն պետք է տրամադրվի և վերջ։

 

Սա պետք է դիտարկել որպես կյանքի իրավունքի պաշտպանության պետության պարտավորության կատարման պահանջների շրջանակում։

 

Եվ նոր իշխանությունները, ՊՆ-ն պետք է կատարեն այդ պարտավորությունը ողջ ծավալով, թե քրեական գործ հարուցելու, թե արդյունավետ քննություն իրականացնելու, թե համարժեք փոխհատուցում տրամադրելու, թե նաև հանրությանը տեղեկություններ տրամադրելու առումներով»։

mamul.am

Դիտումներ՝ 679

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????