Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արթուր Սաքունց. «Համաձայնագրում հստակ նշված է, որ ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց կատարած հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը». «Ժամանակ»

January 24, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է։ Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել են միջնորդությունը մերժելու վարույթն իրականացնող մարմնի՝ 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: «Համաձայնագրում հստակ նշված է, որ ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց կատարած հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը, այսինքն՝ պետք է առաջնորդվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով, այն է՝ ռուս զինծառայողը պետք է պահվի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում գործող ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում: Ռուսական 102-րդ ռազմաբազան այդպիսի վայր չէ: Կատարված հանցագործությունն էլ չի դասվում ՌԴ և ՀՀ միջև կնքված համաձայնագրի այն բացառությունների շարքին, որոնց դեպքում գործում է ՌԴ օրենսդրությունը»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ ռուս զինծառայողին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին։

 

Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանը սպանվել էր դեկտեմբերի 2-ի լուսաբացին՝ աշխատանքի գնալու ժամանակ։ Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնում որպես հավաքարար և վաղ լուսաբացին ավլում էր փողոցները։ Նախնական տեղեկություններով՝ գյումրեցի կնոջ վրա հարձակվել էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականն ու գինու շշով ծեծել և անճանաչելի էր դարձրել կնոջը։ 

aravot.am

Դիտումներ՝ 628

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????