Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե կա պայքար կրիմինալը վերացնելու ուղղությամբ, ինչո՞ւ են զոհերն այդքան շատ. իրավապաշտպանները հակադարձում են Պնախարարին

January 30, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Եռաբլուրում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանակի խնդիրներին։ Նա ասել է, որ բանակի մարտունակությունը պատշաճ մակարդակի պահելու համար անում են առավելագույնը, քան հնարավոր է պատկերացնել։ Բանակում կրիմինալի դեմ, նրա խոսքով, շատ մեծ պայքար է գնում, չեն լինելու անկոչ, ինքնակոչ առաջնորդներ: «Ե՛վ սերժանտական կազմի դերակատարությունն ենք բարձրացնում, և՛ կրտսեր սպայական կազմի գործունեությունը լինելու է ավելի հստակ»,- հավելել է նախարարը:

 

Իրավապաշտպանները, սակայն, Դավիթ Տոնոյանի մատնանշած փոփոխությունները չեն նկատում։ Ավելին, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ եթե նախարարը հայտարարում է, որ ինքն ամեն ինչ անում է բանակում կարգապահությունը բարձրացնելու համար, բայց փոփոխություն չկա, նշանակում է՝ պաշտպանության նախարարը մտահոգիչ տեղեկություն է հայտնում այն առումով, որ չի ստացվում բարձրացնել բանակում կարգապահությունը, և պետք է մտածել այս ուղղությամբ: «Եթե միջոցներ է ձեռնարկում, և իր մոտ չի ստացվում, գուցե կառավարության ղեկավարի՞ն պետք է դիմի։ Կարծում եմ՝ ուղղակի ոչինչ չի արվում, ոչինչ չի փոխվել»,- ասաց իրավապաշտպանը։

 

Նախարարը երեկ անդրադարձել է նաև զինծառայող, ազգությամբ եզդի Յուրի Բրոյանին, ով ունի առողջական խնդիրներ, տուժողի կարգավիճակում պահվում է ռազմական ոստիկանությունում։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ այս հարցում նախարարը նույն պատասխանն է տալիս՝ նշելով, որ իրենք սկզբունքային են, զինվորը սիմուլյանտ է։ Իրավապաշտպանը պնդում է, որ զինվորի վիճակն այնքան ծանր է, որ նա չի խոսում, չի քայլում, չի կարողանում ինքնուրույն հագնվել, և այս ամենի պատասխանատուն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է։

 

«Անգամ այս մեկ զինվորի հարցում ոչինչ չի փոխվում։ Փակել են ռազմական ոստիկանությունում, և մենք չգիտենք՝ այդ պատմության վերջն ինչ է լինելու։ Եթե նախարարը հնարավորություն ունի իր տղային զանգելու և ասելու՝ ինչպես եք, կրտսեր սերժանտ, և նա էլ ասի՝ լավ ենք, պարոն նախարար, այս ծնողը չունի հնարավորություն իր հիվանդ, անօգնական, պարալիզացված վիճակում գտնվող որդուն տեսնելու։ Ինչպե՞ս կարող է նախարարը փոխել բանակում կրիմինալ վիճակը, երբ տղային ծեծել է հրամանատարը և հիմա անպատիժ ման է գալիս։ Քր.գործ է հարուցված, բայց նա անպատիժ գործում է զորամասում, և նրան ոչ ոք չի ասում՝ աչքիդ վերևը ունք կա»,- հավելեց իրավապաշտպանը։ Յուրիկ Բրոյանի օրինակը, ըստ նրա, ցույց է տալիս նախարարի ամբողջ գործունեությունը պաշտպանության համակարգում, թե ինչպես է աշխատում և ինչպես է կրիմինալ մթնոլորտը փոխում բանակում։ Իրավապաշտպանը հակադարձում է՝ եթե կա իրական պայքար կրիմինալը վերացնելու ուղղությամբ, ինչո՞ւ են զոհերն այդքան շատ, ինչո՞ւ է այդքան բռնություն։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշում է, որ ԳՇ-ի կողմից քրեական մշակույթի վերացման ուղղությամբ իրականացվող քայլերից ինքն էլ տեղյակ չէ, և լրատվամիջոցներով պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում մասնավորապես Խաչատուրովի որդու՝ Գրիշա Խաչատուրովի և 12 ընկերների վերաբերյալ. Արարատի զորամասերից մեկում սպաներից գումարներ էին հավաքել՝ ստիպելով, որ նրանք վարկեր վերցնեն, և կոնկրետ այդ խմբի անդամների վարքագծի հետ կապված իրավապաշտպանը փոփոխություն չի տեսնում։ Բացի այդ, եղել են հրապարակումներ, որոնք վերաբերել են առանձին սպաների կողմից քրեական գործերում իրենց դրսևորած վարքագծին։

 

Արթուր Սաքունցի խոսքով՝ որևէ մեկը չի հեռացվել, կամ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, և քրեական մշակույթի վերացման կարևոր ցուցանիշները բնութագրող տվյալներ չեն ներկայացվում, մինչդեռ դա կհանգեցներ սոցիալական արդարության վերականգնմանը, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի ապահովմանը։ Իրավապաշտպանը օրինակ է բերում. առնվազն պաշտոնատար անձանց որդիների ԶՈՒ ծառայելու վերաբերյալ հանձնարարությունը որ տրվել էր, պետք է հրապարակվեր, այդպես էլ չհրապարակվեց, ինչը անպատժելիության համակարգի վերացմանն ուղղված կոնկրետ գործողություն կարող էր հանդիսանալ, որ այլևս չի լինելու այդպիսի բացառություն, կամ արտոնյալ վիճակում գտնվող անձինք։

 

«Սոցիալական անարդարության դրսևորումները, այս փաստերի չհրապարակումը պարարտ հող են քրեական մշակույթի համար։ Մենք ակնկալում ենք շատ կոնկրետ գործողություններ և այդ գործողությունների վերաբերյալ հաշվետվություն և ոչ միայն ուղղակի խոսքեր։ Սրանք այնպիսի հարցեր են, որ որևէ դեպքում չեն կարող համարվել անվտանգության կամ ծառայողական գաղտնիք։ Այն գործողությունները, որոնք ուղղված են քրեական մշակույթի վերացմանը, սոցիալական անարդարությանը նպաստող գործոնների վերացմանը և նրանց նպաստող մարդկանց կամ փաստերի վերացման բացահայտման ուղղությամբ հաշվետվության ներկայացմանը, այն նվազագույնն են, որ կարող են առաջացնել վստահություն, թե իսկապես արվում են անհրաժեշտ քայլեր, բայց մենք դրանց վերաբերյալ չունենք հստակ, չափելի տեղեկություններ, հաշվետվություն, և ունենք բոլորովին այլ մտահոգություններ, այսինքն՝ այն տեղեկատվությունը, որի մասին ես քիչ առաջ լսեցի, և որոնց ուղղությամբ մենք չենք տեսնում իրականացվող քայլեր։ Օրինակ՝ ով է հանրապետության զինկոմի նոր ղեկավարը, հետաքրքրվեք, ասում են, որ Խաչատուրովի որդու 12 ընկերներից մեկն է։ Հիմա հավատա՞մ, թե՞ չհավատամ ինֆորմացիային»,- ասաց Արթուր Սաքունցը։

 

1in.am

Դիտումներ՝ 690

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????