Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն․ հաշվետվություն

April 17, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Պետական կառույցներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ ԱՆ «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ 2023 թ. մարտի 6-ի այցի արդյունքները

 

2023 թվականի մարտի 6-ին ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետական աջակցության շրջանակներում բուժման եւ խնամքի ծառայություններ մատուցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբի (այսուհետ՝ Դիտորդական խումբ) նախագահ Արթուր Սաքունցը («Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ) եւ Խմբի անդամ Սյուզաննա Գրիգորյանն («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ) այցելել են ՀՀ ԱՆ «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ Կենտրոն)։ Այցի հիմնական նպատակը oրեր առաջ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, ըստ Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի հայտարարությունների, վատ վերաբերմունքի ենթարկված անձին տեսակցելն
էր, անձի իրավունքների ապահովմանն ուղղված մեխանիզմները պարզելը եւ բարելավման առաջարկություններ ներկայացնելը։

 

Այցի ժամանակ Դիտորդական խմբի անդամները հանդիպել են կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Դավթյանի հետ` քննարկել Ն.Մ. -ի առողջական վիճակը եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցը։

 

Ընդհանուր տեղեկություններ եւ դիտարկումներ

 

Ըստ այցի ընթացքում ստացված տեղեկությունների՝ Ն.Մ.-ն 12 տարեկանում տեղափոխվել է Խարբերդի մանկատուն, 18 տարեկանը լրանալուց հետո՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։

 

Ն.Մ.-ն երրորդ անգամն է Վարդենիսի նյարդահոգեբական տուն-ինտերնատից տեղափոխվել Կենտրոն։

 

Առաջին անգամ Կենտրոն տեղափոխվել է 2019 թ. մայիս-օգոստոս ամիսներին («աուտիզմ, ծանր մտավոր հետամնացություն, վարքի հիպերակտիվ-ագրեսիվ խանգարում» ախտորոշմամբ)։ Ըստ Կենտրոնի փաստաթղթերում եղած գրառումների՝ նա իր դիմումի համաձայն է տեղափոխվել Կենտրոն։ Ի հակադրություն այդ փաստի՝ փաստաթղթերում նշված է, որ անձը գտնվել է «հոգեշարժական վիճակում, կոնտակտին դժվարամատչելի է, խոսքը զարգացված չէ, երբեմն անհասկանալի ձայներ է հանում, վնասում է բաժանմունքի գույքը, չի ենթարկվում անձնակազմին, քննադատությունը բացակայում է»։

 

2019 թ. հունիսի 7-ի տվյալներով՝ «անձի վիճակը անփոփոխ է, փորձում է դրսեւորել հիպերակտիվ-ագրեսիվ վարքագիծ, կոնտակտին դժվարամատչելի է, քնում է ընդհատումներով, սնվում է բավարար»։

 

2019 թ. հունիսի 12-ի տվյալներով՝ անձի «հոգեկան վիճակի մեջ նկատվել է որոշակի դրական դինամիկա, հոգեբանի աշխատանքի արդյունքում օրեցոր նոր ունակություններ է ձեռքբերում»։

 

Ըստ զրույցին ներկա աշխատողներից մեկի՝ «2019-ի մայիսին բավականին ակտիվ էր, հոգեբան էինք կցել իրեն, ազատ շրջում էր, գնում էր արհեստանոց, մենք իր համար ավազաթերապիա էինք կազմակերպել, վիճակը լավանալուց հետո տեղափոխել են Վարդենիս»։

 

Երկրորդ անգամ անձը բուժման նպատակով տեղափոխվել է Կենտրոն 2019 թ . դեկտեմբերի 2-ին եւ բուժումներ ստացել է մինչեւ 2020 թ. հունվար ամիսը։

 

Երրորդ անգամ անձը ըստ Կենտրոնի գլխավոր բժշկի՝ տեղափոխվել է 2023 թ . փետրվարի 18-ին՝ շտապօգնության մեքենայով։ Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ նախորդ երկու դեպքում առկա էր Ն . Մ . -ի տեղափոխման հայցով անձնական դիմումը, սակայն ստորագրված աշխատակցի կողմից։ Տվյալ դեպքում, ըստ
փաստաթղթում արձանագրված տվյալների, Ն . Մ . -ն անձամբ դիմում չի գրել, չի ստորագրել, առկա չէ որեւէ գրավոր հիմնավորում, բացի վատ վերաբերմունքը հավաստող տեղեկությունների, թե բժշկական ինչ հիմնավորմամբ է տեղափոխվել Սեւան հոգեկան առողջության կենտրոն, ինչ բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Հասկանալի չէ, եթե Ն.Մ.-ին անհրաժեշտ է հոգեբուժական օգնություն, ինչով է պայմանավորված այն, կամ եթե ունի նման օգնության կարիք, ապա ինչու է գտնվել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում եւ ոչ թե Կենտրոնում։
Փաստաթղթերում բացակայում էր նաեւ նախորդ դեպքերում հոգեբուժական օգնություն ստանալուց հետո անձին՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ տեղափոխելու հիմնավորումը։

 

Ըստ ներկայացրած տվյալների՝ Կենտրոն ընդունման ժամանակ Ն.Մ.-ն գտնվել է «խիստ անխնամ, փնթի լարված վիճակում, բազմաթիվ վնասվածքներով, ձեռքի շրջանում թարմ վերքերով, ճակատի եւ բերանի հատվածում քերծվածքներով»։

 

Ըստ փաստաթղթերում առկա գրառումների՝ «չի ընկալում եւ արձագանքում իրեն տրված հարցերին, բղավում է եւ փորձում փախչել»։

 

Ըստ ստացված տեղեկությունների՝ առկա է եղել անձի ախտորոշման վերաբերյալ մասնագիտական անհամաձայնություն։ Այդ նպատակով կենտրոն են հրավիրել ՀՀ ԱՆ հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության գծով խորհրդատու, հոգեբույժ Գեւորգ Փաշիկյանին։ Վերջինս դեղորայքային նոր բուժում է նշանակել, ինչն, ըստ տնօրենի, ավելի արդյունավետ է։ Փոխվել է նաեւ ախտորոշումը՝ հանվել է «աուտիզմ»-ը, մնացել է «ծանր մտավոր հետամնացություն, վարքի հիպերակտիվ ագրեսիվ խանգարում»։

 

Օրեր անց անձի մոտ նկատվել է ջերմության բարձրացում, միակողմանի թոքաբորբ, նույն օրը երկու սանիտարների ուղեկցությամբ տեղափոխվել էեն Սեւանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին։ Մոտ մեկ շաբաթ հետո տղային դուրս են գրվել եւ նորից տեղափոխվել Կենտրոն։

 

Գլխավոր բժշկի հավաստմամբ՝ բաժանմունքում անձին կցված է մեկ սանիտար, ով մշտապես նրա կողքին է, քանի որ անձը, ըստ պնդումների, փորձում է ինքնավնասումներ անել, հաճախ ընկնում է մահճակալից, սնվում է աշխատողների
օգնությամբ։

 

Բաժնի աշխատողների խոսքով՝ նա այս ընթացքում կոտրել է բաժնի երկու աթոռ, ժամանակ առ ժամանակ բղավում է, իրեն անկողնուց ցած գցում։

 

Խմբի անդամներն այցելել են Ն.Մ.-ին, ով այցի ժամանակ եղել է բաժանմունքի սենյակում։ Անձի դեմքին եղել են սպիներ, աջ աչքի մոտ՝ կապտուկ, ձեռքերը՝ վիրակապված։ Այցի պահին անձն անկողնուց մարմնով ընկնում էր գետնին, իսկ աշխատողները փորձում էին նրան բարձրացնել եւ պառկեցնել անկողնուն։ Ենթադրելի է, որ ինչ որ ցանկություն ուներ, որը փորձում էր ցույց տալ շարժումներով եւ գործողություններով։ Արդյունքում, սանիտարների օգնությամբ Ն.Մ.-ն գնաց զուգարան։ 

 

Առաջարկություններ

 

ՀՀ առողջապահության նախարարությանը՝

 

1. Միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակել եւ մասնագիտական խմբերի եւ ծառայություն ստացողների հետ քննարկել ինքնավնասման գնահատման, կառավարման եւ կրկնության կանխարգելման կլինիկական ուղեցույցի նախագիծ


2. Հաշվի առնելով անձի առողջական վիճակի առանձնահատկություններով պայմանավորված Հայաստանում մասնագիտական փորձի պակասը՝ միջազգային կապերի միջոցով ներգրավել համանման այլ փորձառություն
ունեցող հոգեկան առողջության մասնագետների եւ կազմակերպել անձի հետ աշխատող մասնագետների առցանց խորհրդատվությունը


3. Մշակել օրենսդրական կարգավորումներ՝ պատճառաբանելու եւ հիմնավորելու անձի՝ հոգեբուժական կամ խնամքի հաստատություն ընդունելու, տեղափոխելու վերաբերյալ յուրաքանչյուր որոշում

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝

 

1. Անձի համար մշակել ծառայությունների անհատական նոր պլան, այդ թվում՝ դիտարկելով այս պահին բացակայող այն ծառայությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել եւ բարելավել կամ պահպանել անձի առողջությունը եւ
բարելավել մասնակցությունը


2. Իրականացնել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում աշխատողների, այդ թվում՝ հոգեբանների եւ սոցիալական աշխատողների վերապատրաստում մարդու իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների վերաբերյալ՝ անդրադառնալով նաեւ ինքնավնասումների կանխարգելմանը եւ դրանց
արձագանքին


3. Բարելավել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում աշխատողների ճգնաժամային իրավիճակներում դեէսկալացիայի հմտությունները՝ հիմնվելով ժամանակակից գիտահեն մոտեցումների վրա։

Դիտումներ՝ 335

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????