Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Նախկին իշխանական համակարգի վերնախավում տիրապետել է խմբային շահերի սպասարկման տրամաբանությունը. Ա.Սաքունց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ակնհայտ է, որ Բարձրագույն դատական խորհուրդը և Ազգային անվտանգության ծառայությունը երկու խիստ տարբեր կառույցներ են։ Երբ երկու եղբայրներ միաժամանակ հրաժարական են տալիս իրար հետևից նույն օրը, ժամերի տարբերությամբ, ունի մեկ հստակ բացատրություն։ Նախկին իշխանական համակարգի վերնախավում տիրապետել է ոչ թե պետության հանդեպ, պաշտոնով պայմանավորված լիազորություններն ու գործառույթները պետական շահերի նպատակով իրացնելու տրամաբանությունը, այլ անձնական դրդապատճառները, խմբային շահերի սպասարկման տրամաբանությունը»։ 

 

shabat.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ