Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Շուշիի բանտում բռնությունների մասին հաղորդումը 2 ամիս է չի քննարկվել ՀՀ գլխավոր դատախազությունում

January 29, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Շուշի քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալների՝ ՔԿՀ-ում բռնությունների ենթարկվելու մասին հայտարարությունների հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2019 թ դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Շուրջ 2 ամիս է անցել, բայց ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարվել է Արցախի գլխավոր դատախազություն այդ հարցով հարցում ուղարկելով։

 

Մինչդեռ Շուշի ՔԿՀ-ում պատիժը կրած Ռոման Բաբայանը «Հետքում», իսկ Տիգրան Օհանջանյանը՝ «Սիվիլնեթի» հետ զրույցում պատմել են ՔԿՀ վարչակազմի ապօրինությունների, դատապարտյալների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, բռնությունների ու խոշտանգումների մասին։ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է հաղորդումը անհապաղ քննարկեր և տասնօրյա ժամկետում Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում կայացներ։ Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում էր ՀՀ քաղաքացիների նկատմամբ տարիներ շարունակ իրականացված դաժան և անմարդկային վերաբերմունքի կանխարգելմանն ու այդ արատավոր երևույթի դեմ պայքարին։

 

Արցախի գլխավոր դատախազություն հարցում ուղարկելու մասին տեղեկանալուց հետո ՀՔԱՎ-ը 2019 թ․ դեկտեմբերի 27-ին երկրորդ անգամ դիմեց ՀՀ գլխավոր դատախազին՝ հասկանալու համար, թե ՀՀ օրենսդրության որ դրույթով է առաջնորդվել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ հանցագործության մասին հաղորդումը անհապաղ քննարկելու փոխարեն Արցախի դատախազություն հարցում ուղարկելիս։

 

2020 թ․ հունվարի 13-ին թվագրված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Արցախի քաղաքացիները ՀՀ-ում կարող են պատասխանատվության ենթարկվել այն դեպքում, եթե Արցախում չեն ենթարկվել։ Եվ հենց դա ճշտելու համար են հարցում ուղարկել Արցախի դատախազություն։

 

Փաստորեն ՀՀ գլխավոր դատախազությունը խոշտանգումից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի հնարավոր խախտման դեպքով անհապաղ քննություն իրականացնելու փոխարեն բավարարվել է Արցախի գլխավոր դատախազություն հարցում ուղարկելով և արդեն 1,5 ամիս «համբերատար» սպասում է պատասխանի։ Տեղեկություն չկա նաև այն մասին, թե ինչու է Արցախի գլխավոր դատախազությունն ուշացնում պատասխանը։

 

Դիտումներ՝ 1822

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????