Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Սոցիալական ապահովության իրավունք
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի պաշտպանության շրջանակներում արձանագրել է այս իրավունքի ապահովման համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ։
Արձանագրված խնդիրները վերլուծվել են ՀՀ օրենսդրության և միջազգային իրավական ակտերի համատեքստում, վերհանվել են խնդիրների պատճառներն ու ներկայացվել առաջարկներ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019 թ․ շահառուների սոցիալական իրավունքի պաշտպանություն իրականացրել է 7 դատական և 8 արտադատական գործերով։
Այս գործերի շրջանակում արձանագրվել են հետևյալ խնդիրները․
Վերլուծության մեջ այս խնդիրներից յուրաքանչյուրը ներկայացված է առանձին։
Խնդիրների վերլուծությամբ հանգել ենք այն եզրակացության, որ ՀՀ-ում սոցիալական ապահովության իրավունքի պաշտպանության բնագավառում առկա են լուրջ խնդիրներ։
Արձանագրված խնդիրների մի մասը կարելի է կապել օրենսդրական թերի, ոչ հստակ ու ոչ ամբողջական ձևակերպումների, օրենսդրական բացերի հետ (այդ թվում՝ սահմանադրական թերի կարգավորումների), մյուս մասը՝ իրավակիրառ պրակտիկայի հետ։
Այս ոլորտում արձանագրված մարդու իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպք ահազանգ է այն մասին, որ առկա է անհրաժեշտություն՝ օրենսդրական համապատասխան կարգավորումների միջոցով ապահովելու յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքի լիարժեք իրացումը, իրավակիրառ պրակտիկայում բացառելու իրավունքի իրացման նկատմամբ ցանկացած սահմանափակում, որը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից հետապնդում է ոչ իրավաչափ նպատակ։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Leave a Reply