Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ-ը SOS-Torture Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային ցանցի անդամ է դարձել

ՀՔԱՎ-ը SOS-Torture Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային ցանցի անդամ է դարձել։

 

Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունը (OMCT) հիմնադրվել է 1985 թ․-ին և խոշտանգումների և այլ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների գլխավոր կոալիցիան է։ Կազմակերպությունը համակողմանի աջակցություն է տրամադրում խոշտանգում վերապրած անձանց, առանձին ծրագրեր իրականացնում խոցելի խմբերի ներկայացուցիչների և իրավապաշտպանների համար։

 

Այն խորհրդատվական կարգավիճակ ունի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք համաշխարհային կառույցների համար։

 

Խոշտանգումների դեմ պայքարն ու դրա կանխումը ՀՔԱՎ-ի գործունեության կարևոր ուղղություններից մեկն է։ 

 

SOS-Torture Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային ցանցի կազմում հնարավոր կլինի միավորել ջանքերն ու ավելի արդյունավետ պայքար մղել խոշտանգումների դեմ։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր