Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանում մարդու իրավունքների մասին ԱՄՆ Պետդեպի 2021 թ․ զեկույցում տեղ են գտել նաև ՀՔԱՎ ուսումնասիրությունների արդյունքները

April 18, 2022

Գրադարան

ԱՄՆ պետդեպը հրապարակել է մարդու իրավունքների վիճակի մասին 2021 թ․ տարեկան զեկույցը։ Հայաստանին վերաբերող մասում ներառված են նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտարկումներն ու հետազոտությունների արդյունքները։

 

Անդրադառնալով 2021-ի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զեկույցում նշվում է, որ չնայած ընտրությունները մրցակցային են եղել և լավ կազմակերպված, բայց ուղեկցվել են հրահրող և խտրական հռետորիկայով և բևեռայնացվածությամբ։ Ինչպես նաև այլ ենթադրյալ ընտրախախտումներով, ինչպիսիք են ընտրակաշառքը, քարոզչական արշավներին մասնակցելուն պարտադրելը, իշխող կուսակցության և պետության միջև սահմանների աղավաղումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, քարոզչության ֆինանսավորման մասով խախտումներ ու ընտրությունների հետ կապված բողոքարկման սահմանափակումներ։

 

Անդրադարձ կա նաև երկրում այլ փոփոխությունների, 44-օրյա պատերազմի հետևանքներին, մարդու իրավունքների խախտման դեպքերին, պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների ուղղությամբ քննություն իրականացնելուն։ Հատուկ նշվում է, որ  խորհրդարանն այդպես էլ չանցկացրեց մարդու իրավունքների խախտումների փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մասին օրենքը։

 

Զեկույցի՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հատվածում տեղ են գտել Արժանապատիվ աշխատանք հիմա ծրագրի շրջանակում արված հետազոտության արդյունքներ ու դիտարկումներ։

 

Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ հայաստանյան ՔՀԿ-ների մտահոգությունների համատեքստում անդրադարձ կա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2021 թվականին ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքին․

 

«Համաձայն ՀՔԱՎ տեղեկանքի՝ շարունակվում են առողջական խնդիրների պատճառով մահվան դեպքերը զինծառայողների շրջանում, բայց հստակ չէ, թե որ գործոններն են բերում դրան կամ որքանով դրանք կապ ունեն զինվորական ծառայության հետ։ ՀՔԱՎ-ը զեկույցում նշում է, որ մի դեպքում զորակոչիկի մահվան պատճառ է դարձել ոչ պատշաճ բժշկական օգնությունը»։

 

Հայաստանում 2021-ին մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցի այլ դիտարկումների ծանոթացեք բնօրինակում։ 

 

Դիտումներ՝ 355

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????