Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։

 

Մինչդեռ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական և կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին, այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունը կծառայի որպես խրախուսում Ադրբեջանի նախագահին՝ շարունակելու ուժի հետագա կիրառումը և հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը։ Համարժեք արձագանքի բացակայությունը ծառայում է որպես վեճերի լուծման ժամանակ ուժի կիրառման պրակտիկայի նորմալացում, ինչը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներին:

 

ՔՀԿ-ները կոչ ենք անում Միացյալ Նահանգների կառավարությանը ակտիվացնել ջանքերը՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը, ներառյալ Ադրբեջանի կողմից կալանավորված բոլոր հայ գերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձմանը, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերականգնելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նշված է ՄՔԴ-ի որոշման մեջ։

 

Ամբողջական հայտարարությունը՝ անգլերեն բաժնում։