Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ-ում բնապահպանական կազմակերպություններին, անհատ ակտիվիստներին, իրավապաշտպաններին ճնշելու, հակաժողովրդավարական գործընթացների եւ ապաժողովրդավարացման փորձերի մասին

February 7, 2024

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ

Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ-ում ընթանում են ճնշումներ բնապահպան ակտիվիստների, բնապահպանական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ազդակիր համայնքների՝ հանքարդյունաբերության վնասակար ծրագրերին հակառակվող բնակիչների նկատմամբ: Դա արտահայտվում է ատելության խոսքով, վիրավորանքներով, զրպարտչական բնույթի հրապարակումների ֆեյքային հարձակումների, և արդեն իսկ պետական պաշտոնյանների որոշ ելույթների,  տրված հարցազրույցների ձեւով։ Հանքարդյունաբերական որոշ ընկերությունները, նրանց սպասարկող եւ շահառու շրջանակներն իրականացնում են արշավներ կեղծ օրակարգերի և պատմույթների ստեղծման և տարածման ուղղությամբ՝ իբր թե հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները սպասարկում են ադրբեջանական շահը:


Այս կեղծ արշավը վաղը շրջվելու է պետության և հենց իրենց դեմ:



Այն ագրեսիվ քարոզարշավը, որ սկսվել է իբր բնապահպանների, բայց իրականում ազդակիր համայնքների դժգոհ բնակչության դեմ, ակնհայտ է դարձնում, որ դրա հեղինակները՝ իրենք են հարևան բռնապետական երկրի՝ Լաչինի միջանցք փակող ու աղավնի խեղդող, կեղծ բնապահպան ակտիվիստներին ձայնակցում և նրանց զառանցանքը դնում իրենց քարոզչության հիմքում:


Մեզ համար անընդունելի են մեր երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ ալիևյան ռեժիմի նարատիվները և Հայաստանի բնական ռեսուրսների անխնա շահագործման դեմ տարիներ տևող մեր քննադատությունների նորօրյա շահարկումը:

 

Հայաստանում  բնապահպան ակտիվիստների, բնապահպանական կազմակերպությունների,  իրավապաշտպանների, ազդակիր համայնքների ու առհասարակ հանրային սեկտորի գործունեությունը ժողովրդավարարության բնական դրսևորում և ցուցիչ է։ Իսկ բնապահպանական ջանքերի դեմ փնթի ու ագրեսիվ արշավը հարված է հենց ժողովրդավարությանը: Այդպիսի արշավը բնորոշ է բռնապետական ռեժիմներին, ինչպիսին է Ադրբեջանը: Հարց է առաջանում․ իսկ ովքե՞ր են այդ ոլորտում հիմնական ներդրողները և սեփականատերերը, ովքեր, կարծես, շահագրգռված են ՀՀ-ի հասարակարգի ապաժողովրդավարացմամբ, Հայաստանի տարածքների աղտոտմամբ և բնակչության առողջության վատթարացմամբ, որը, միանշանակ, ձեռնտու է Հայաստանի թշնամի  քաղաքական ռեժիմներին, և նրանց քաղաքական օրակարգն է:



Այն պաշտոնատար անձինք, հանքագործական բիզնեսի ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները, որոնք Հայաստանի քաղաքացիական հասարակության դեմ գործում են հարևան բռնապետական երկրի մեթոդներով, Հայաստանը տանում են «ադրբեջանացման» ճանապարհով, որը հենց քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների պատճառով ժամանակին վռնդվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունից (ԱՃԹՆ), հիմա էլ հետևողականորեն մեկուսացվում է քաղաքակիրթ միջազգային կազմակերպությունների գործունեությունից, ինչպիսին է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը: 

 

Հայաստանը չպետք է գնա բռնապետության ճանապարհով: Դա կործանման, ինքնաոչնչացման ճանապարհ է: Քաղաքացիական հասարակությունը և, մասնավորապես, բնապահպանական կազմակերպությունները և անհատ ակտիվիստները, ովքեր կանգնած են ՀՀ ժողովրդավարության ակունքներում, շարունակելու են պայքարել  ժողովրդավարության արժեքների, հանրությանը եւ բնությանը հասցվող վնասակար նախաձեռնությունների հետեւողական խափանման համար:

 

  1. «Կանաչ Հայաստան» ՀԿ
  2. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 
  3. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  4. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  5. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  6. «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
  7. «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
  8. «Հայաստանի անտառներ» ՀԿ
  9. «Հանրային վերահսկողություն» ՀԿ
  10. «Հելսինկան ասոցիացիա»  իրավապաշտպան ՀԿ
  11. «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
  12. «Հաջողակ կին» ՀԿ
  13. «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
  14. «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
  15. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
  16. «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ
  17. «Նոր հորիզոններ» ՀԿ
  18. «Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամ 
  19. «SOS Մեծ Այրում» քաղաքացիական նախաձեռնություն
  20. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  21. Քիմիական անվտանգության կոալիցիա
  22. «Կանաչ Փոփոխություն» ՀԿ
  23. «Սպիտակ ջոկատ» ՀԿ
  24. «Խարույկ» արշավական ակումբ ՀԿ
  25. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
  26. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  27. Ժուռնալիւստների «Ասպարեզ» ակումբ
  28. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Դիտումներ՝ 139

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????