19․12․2023 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանումները, որոնց հետևանքով Նախագիծը գործող օրենքի համեմատ ընդհանուր առմամբ հետադիմական բնույթ է ստանում։ Միևնույն ժամանակ արժե նշել, որ գործող օրենքն ինքնին բավականին թերի է՝ հաշվի առնելով առկա միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձը։
Հատկապես խնդրահարույց ենք համարում հետևյալ կարգավորումները.
-
տեղեկություն (հանրային տեղեկություն) հասկացության նեղացում. այն սահմանափակվում է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործառույթների իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված տվյալներով,
-
տեղեկատվություն տնօրինող հասկացության առանց այդ էլ թերի սահմանման ավելի նեղացում,
-
որոշ տեղեկություններ տրամադրելու համար ավելի երկար ժամկետների սահմանում,
-
սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկի՝ միջազգային փորձին անհամապատասխանություն,
-
հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի ձևաչափերով տեղեկատվություն տրամադրելու առանձնահատկությունների վերաբերյալ կարգավորման բացակայություն։
Միևնույն ժամանակ թեև Նախագծով նախատեսված է ոլորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության գործառույթ, դրա իրականացումը դրված է թվայնացման և կիբերանվտանգության ոլորտների քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմնի վրա։ Սա այդ մարմնի գործառույթներից մեկն է, բայց ոչ հիմնականը։ Ավելին, սահմանված չեն նշված մարմնի անկախության և ինքնավարության երաշխիքները։
Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է նշել, որ Նախագիծը տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքի իրացման ոլորտային անկյունաքարային փաստաթուղթ է, սակայն մինչև e-draft հարթակում տեղադրվելը չի դրվել ավելի լայն մասնագիտական և հանրային քննարկման։
Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից և անցկացնել համակողմանի քննարկումներ ոլորտային փորձագետների և հասարակական կազմակերպությունների հետ։
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
Երևանի մամուլի ակումբ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ
On 19․12․2023, the RA draft law on “Making amendments to the RA Law on Freedom of Information” was put for discussion on the unified website for publication of draft legal acts.
We, the undersigned organizations, find this draft extremely problematic, considering definitions of certain regulations therein, which make the draft of regressive nature as compared to the acting law. At the same time, it is noteworthy that the acting law itself is quite flawed given the existing international standards and best practice.
We find the following regulations to be particularly problematic.
-
narrowing of the notion of information (public information): it is limited to the data obtained for the purpose of or during performance of functions envisaged by law for state and local government bodies and officials,
-
further narrowing of the incomplete definition of “information holder”,
-
establishing longer periods for providing certain types of information,
-
incompliance of the list of information not subject to restriction with international practice,
-
lack of a regulation regarding peculiarities of providing user-friendly information to persons with disabilities, including persons with vision and hearing impairments.
At the same time, while the draft envisages a function of oversight over observance of the sector legislation, the body authorized to develop and implement policy of digitalization and cybersecurity is responsible for its performance. This is one, yet not the main function of this body. Moreover, there are also no established safeguards for independence and autonomy of this body.
Along with the aforementioned, it should be noted that the draft is a cornerstone document in terms of enjoyment of the constitutional right to freedom of information, yet it was not put for broader professional and public discussion prior to being published on the e-draft platform.
Based on the aforementioned, we recommend removing the draft from circulation and carrying out comprehensive discussions with sector experts and non-governmental organizations.
Read more at https://hcav.am/statement-08-01-2024/
[:]