Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Անվճար իրավաբանական աջակցություն զինծառայողներին և նրանց հարազատներին

Ավելի քան 15 տարի ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացնում է ՀՀ Զինված ուժերում զինծառայողների իրավունքների պաշտպանություն։ 

 

Ուշադրության կենտրոնում են զինված ուժերում հատկապես ոչ մարտական պայմաններում տարբեր պատճառներով (ինքնասպանություն, սպանություն, առողջական խնդիրներ, դժբախտ պատահար, ավտովթար և այլ) մահվան,  արժանապատվությունը նվաստացնող, խոշտանգման դեպքերը, ոչ պատշաճ բժշկական սպասարկման հետևանքով առողջական խնդիրների, ինչպես նաև ոչ կանոնագրքային հարաբերությունների հետևանքով տուժածների իրավունքների պաշտպանությունը։ 

 

Տեղեկացնում ենք, որ զինվորական ծառայության ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերում զինծառայողները և նրանց հարազատները  կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ համակարգային խնդիրները բարձրաձայնելու և անվճար իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով։


Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
Նազելի Մովսեսյան ՝ +374 93 11 16 15 (whatsapp, viber)
Անուշ Պետրոսյան՝ +374 94 58 27 92 (whatsapp, viber)

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր