Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հայաստանում չպե՛տք է փակվեն կայքեր ՌԴ պատվերով

2024թ․-ի ապրիլի 5-ին ՀՔԱՎ գրասենյակ է դիմել իրավապաշտպան Անտոն Շչերբակը։ Վերջինս երկար տարիներ Ռուսաստանում զբաղվել է մարդու իրավունքների, մասնավորապես զինվորականների և զորակոչիկների իրավունքների պաշտպանությամբ, համագործակցել «Զորակոչիկների դպրոց» կազմակերպության հետ (պաշտոնական կայքէջը՝  https://netprizyvu.ru/)։ Ա․Շչերբակը հայտնել է, որ օրերս Ռուսաստանում, ապա՝ Հայաստանում արգելափակվել է «Զորակոչիկների դպրոց»-ի կայքէջը։ 

 

Հայաստանում կայքէջի արգելափակմամբ ՀՀ-ն խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ՝ Արտահայտվելու ազատության իրավունքը, ըստ որի՝

Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ (․․․)

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջել՝  տեղեկատվություն տրամադրել կայքէջի արգելափակման պատճառների և իրավական հիմքերի վերաբերյալ։  Միաժամանակ, կազմակերպությունը պահանջել է վերացնել կայքի արգելափակումը ՀՀ-ում և ապահովել դրա անխափան գործունեությունը։

 

Կազմակերպությունն արձանագրում է, որ իրավաչափ չէ Ռուսաստանի Դաշնության տարածքում կայքէջի գործունեության սահմանափակման նույնական կիրառումը Հայաստանի տարածքում։  

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր