Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հայաստանը պետք է չեղարկի ԱՊՀ իրավական փոխօգնության պայմանագիրը

2024թ․-ի հոկտեմբերի 21-ի առավոտյան  ՀՔԱՎ գրասենյակ է ահազանգել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռոման Շկլովերը և հայտնել, որ զանգ է ստացել ոստիկանությունից, հրավիրվել բաժին։ Շկլովերը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժին՝ ՌԴ իրավապահների կողմից հայտարատված հետախուզման հիմքով։

 

Թարմացում․ Շկլովերը հոկտեմբերի 22-ի գիշերը ազատ է արձակվել։

 

ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը տեղում իրավական աջակցություն տրամադրելու նպատակով գնացել է ոստիկանության համապատասխան բաժին և ստանձնել է վերջինիս իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։

 

Շկլովերը ձերբակալվել է հանցագործության համար, որը Հայաստանում չի համարվում քրեորեն հետապնդելի արարք։ Իրավապահ մարմինների որոշմամբ վերջինիս  տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր։ Շկլովերի և մյուս օտարերկրյացիների ձերբակալումը հետևանքն է ԱՊՀ երկրների միջև փոխօգնության ապօրինի պայմանագրի։  

 

ՀՔԱՎ գրասենյակը վերահաստատում է իր պահանջը՝ ՀՀ-ն պետք է չեղյալ հայտարարի  փոխօգնության պայմանագիրը, քանի որ պայմանագրի այլ անդամ բռնապետական պետությունների կողմից քաղաքական շարժառիթներով հարուցվում են  քրեական գործերը, հետախուզում է հայտարարվում, որի կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ձերբակալում կամ կալանավորում,  կհանդիսանա  Հայաստանի Հանրապետության կողմից  մարդու իրավունքների կոպիտ խախտում։ Ավելին  այդ անձանց արտահանձնելու դեպքում ՀՀ-ն վտանգի տակ կդնի նրանց անվտանգությունն ու կյանքը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների, ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի

 

* Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միաժամանակ հայտնում է, որ բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր իրենց ունեցած համոզմունքների պատճառով իրենց երկրում ենթարկվել են հետապնդումների և այժմ գտնվում են ՀՀ-ի կողմից իրենց արտահանձնելու իրավական խնդրի առաջ, կարող են դիմել Կազմակերպությանը՝ համապատասխան իրավական աջակցություն ստանալու համար։ 

 

Նշված անձինք իրավական օգնություն ստանալու նպատակով կարող են զանգահարել կազմակերպության իրավաբաններին՝ ստորև նշված համարներով․

 

  • 093-81-92-75
  • 094-04-22-68

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր