Ոստիկանական բռնությունները, ուժի անհամաչափ ու ոչ իրավաչափ կիրառումը առանձին ցուցարարների նկատմամբ անթույլատրելի ու դատապարտելի են։
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների անվտանգության ու իրավունքների սպառնալիքներին ոչ համարժեք արձագանքով ու լուծումների անորոշությամբ պայմանավորված, բողոքի ցույցերն ու օբյեկտիվ պահանջների ներկայացումն անխուսափելի ու տրամաբանական են: Միաժամանակ ակնհայտ է, որ անվտանգային մարտահրավերներին իշխանությունների անհամարժեք ու ոչ հստակ արձագանքը հանրության շրջանում ստեղծում է անվստահության մթնոլորտ և է՛լ ավելի է նպաստում սրելուն լարվածությունը հանրության շրջանում։ Ստեղծված լարված իրավիճակը ավելի է խորացվում Կրեմլի կողմից, որի աջակիցները Հայաստանում ակնհայտ ու բացահայտ ատելության խոսույթով, բռնության և զինված մեթոդների կիրառման կոչերով փորձում են ապակայունացնել իրավիճակը՝ հասարակական համերաշխության խաթարման, առանձին քաղաքացիների նկատմամբ բռնությունների ուղեկցությամբ հասարակական կարգի խախտումներով, որը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ։ ՀՀ կառավարության անհետևողական, անհամարժեք և անսկզբունքային վարքագծի, հանրության հետ ոչ պատշաճ հաղորդակցության հետևանքով ձևավորված հանրության շրջանում ձևավորված անորոշությունը, Արցախում մարդու իրավունքների վերաբերյալ անբավարար տեղեկությունների, նրանց իրավունքների ու անվտանգության ապահովման ուղղությամբ գործողությունների, քայլերի մասին հասկանալի տեղեկությունների բացակայությունը ստեղծում են տեղեկատվական վակուում, որը լցվում է տարատեսակ ապատեղեկատվությամբ։ Այս իրավիճակը էապես նվազեցնում է պետության և հասարակության դիմադրողականությունը և պարարտ հող է ստեղծում պետության անկախության և անվտանգության մարտահրավերները դիմագրավելու տեսակետից։
Ստեղծված իրավիճակում բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանական նման ուժերով պատասխանելը ոչ միայն անհամարժեք է ու անարդյունավետ, այլև չի հանդիսանում առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման և ձևավորված հասարարական անորոշության վերացման ողջամիտ և ժողովրդաիրավական պետության սկզբունքների հիման վրա իրավահեն լուծում։ Առավել դատապարտելի է առանց այն էլ իրավունքների տեսակետից առավել խոցելի վիճակում գտնվող արցախցիների թիրախավորումը որոշ քաղաքական ուժերի, զանգվածային լրատվական միջոցների կողմից, ներկայացնելով դրանք մի՛ կողմից որպես վտանգի աղբյուր, մյո՛ւս կողմից նրանց իրավունքների խոցելիության շահարկումը քաղաքական նպատակներով։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունը ներուժի հզորացման, ոչ թե թուլացման աղբյուր պետք է դիտարկեն։
Ոստիկանական բռնությունները, ուժի անհամաչափ ու ոչ իրավաչափ կիրառումը առանձին ցուցարարների նկատմամբ անթույլատրելի ու դատապարտելի են։ Մարդկանց խաղաղ հավաքների իրավունքի խախոտւմները ավելի են մեծացնում լարվածությունը հանրության շրջանում: Խաղաղ հավաքները պե՛տք է երաշխավորված լինեն Հայաստանի Հանրապետությունում, իսկ ոստիկանությունը, կրելով խաղաղ հավաքների պատշաճ ընթացքի ապահովման պարտավորությունը, միաժամանակ պարտավոր է օրենքով սահմանված միջոցները կիրառել միայն խիստ անհրաժեշտ և բացառիկ դեպքերում, երբ խախտվում են խաղաղ ցույցի հիմնարար սկզբունքները, իսկ դրանց կիրառման արդյունքում փաստացի չի դադարեցվում խաղաղ ցույցի իրավունքի իրացումը:
Դատապարտելով ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումն ու ոչ իրավաչափ գործողությունները, ՀՀ իշխանություններից պահանջում ենք.
- իրականացնել արդյունավետ քննություն ոստիկանության կողմից ուժի անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման ամեն մի դեպքով և պատասխանատվության ենթարկել նման գործողություններ կատարողներին,
- ապահովել խաղաղ ցույցերի պատշաճ իրականացման ամբողջ գործընթացը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել էթնիկ, ազգային, կրոնական և այլ հիմքերով ատելության խոսք տարածողներին և ֆիզիկական բռնությունների կոչ անողներին համարժեք իրավական պատասխանատվության ենթարկել,
- ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների անվտանգության ապահովման վերաբերյալ, ներառյալ, ներկայացնել գործողությունների ծրագիր՝ միջազգային մեխանիզմների ու երաշխքիների նեգրավմամբ, իրենց մշտական բնակության վայրը՝ կյանքի ու անվտանգության սպառնալիքների հրամայականով ստիպված լքողների անվտանգ տեղափոխումը և նրանց կյանքի համար նվազագույն կենսապայմանների ապահովման պարտավորությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնելու և դրանք ողջամիտ ժամկետում իրականացնելու վերաբերյալ։
23 սեպտեմբերի, 2023թ․
Վանաձոր
Use of violence, disproportionate and illegal use of force by Police against protesters is inadmissible and condemnable.
Protests and objective demands are inevitable and logical in the light of the RA Government’s inadequate responses to security threats and Artsakh/Nagorno-Karabakh residents’ rights. At the same time, it is obvious that the authorities’ disproportionate and unclear response to security challenges creates an atmosphere of mistrust and contributes to intensifying tension among the public. The created tense situation is exacerbated by Kremlin, whose supporters in Armenia try to destabilize the situation overtly using hate speech and calls for violence and use of armed methods, as well as disruption of public solidarity, violations of public order accompanied by violence against individual citizens, which aims to provoke civil clashes. Uncertainty formed among the public as a result of the RA Government’s inconsistent, disproportionate and unprincipled conduct, as well as improper communication with the public, lack of information about human rights in Artsakh, clear information about activities and steps aimed at ensuring their rights and security, create an information vacuum, which is filled in with misinformation. This situation significantly reduces the state’s and public’s resilience and creates fertile ground for challenges to the state’s independence and security.
Such Police response against protest action participants in this situation is not only disproportionate and ineffective, but it also does not amount to a reasonable lawful solution based on principles of a democratic legal state aimed at eliminating current challenges and public uncertainty. Targeting of Artsakh Armenian – who are already in a vulnerable situation in terms of their rights – by some political forces and mass media, is even more condemnable, as they present it as a source of danger on the one hand and manipulate it for political purposes on the other hand. Nagorno Karabakh citizens should be considered as a source of strengthening and not weakening the potential of Armenia.
Police violence, disproportionate and unlawful use of force against individual protesters is inadmissible and condemnable. Violations of the right to peaceful assembly intensify tension among the public. Peaceful assemblies should be guaranteed in the Republic of Armenia, while the Police, having the responsibility to ensure proper process of assemblies, also must use means established by law only in most necessary and exceptional cases, when fundamental principles of peaceful assemblies are violated, and their use does not terminate exercise of the right to a peaceful assembly.
Condemning use of disproportionate force and unlawful activities of Police, we demand from the RA authorities to:
- conduct effective investigation into each case of use of disproportionate and unlawful force by Police and hold liable those carrying out such activities,
- ensure the whole process of proper implementation of peaceful protests and take necessary measures to hold proportionately and legally liable those disseminating hate speech and calling for physical violence based on ethnic, national, religious and other grounds,
- present a clear action plan for ensuring Artsakh/Nagorno-Karabakh residents’ security, including an action plan with the involvement of international mechanisms and safeguards for the Republic of Armenia to undertake an obligation to ensure safe transfer of and basic living conditions for those leaving their main residence place under the imperative of life and security threats, and to implement it within reasonable terms.
[:]