Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դադարեցրեք զեղծարարությունը, ոչ մի գործարք առանց Ուկրաինայի

February 24, 2025

Համատեղ | Հայտարարություններ

Բրյուսել, 24 փետրվարի 2025թ

 

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը, որի անդամն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, խստորեն դատապարտում է նախագահ Թրամփի կտրուկ փոփոխությունները և Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինային շրջանցելը ։ Մենք կոչ ենք անում Եվրոպական Միությանը և նրա անդամ պետություններին հանդես գալ միասնական դիրքորոշմամբ և վճռականորեն դիմակայել Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին։

 

2025 թվականի փետրվարի 24-ը ցավալիորեն նշանավորում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհիմն և լայնածավալ ներխուժման երրորդ տարելիցը։ Վերջին երեք տարիների ընթացքում Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը հերոսական տոկունություն են դրսևորել ռուսական անողոք ագրեսիայի դեմ և պաշտպանել ազատությունը, խաղաղությունը, ժողովրդավարությունը և եվրոպական արժեքները:

 

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանը սպանել է ավելի քան 11,000 խաղաղ բնակիչների և իրականացրել է ագրեսիայի և ռազմական հանցագործությունների ավելի քան 156,000 փաստագրված դեպք Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի դեմ՝ պատճառելով ավերիչ կորուստներ և զգալի ավերածություններ քաղաքացիական ենթակառուցվածքներին:

 

Համակարգված հարձակումները անխտիր ավերել են բնակելի թաղամասեր, հիվանդանոցներ, էներգետիկ օբյեկտներ, նավահանգիստներ և շրջակա միջավայրը՝ առաջացնելով ծանր հումանիտար և տնտեսական վնասներ։

 

Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել Ուկրաինան և Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանը՝ կիրառելով արտատարածքային բռնություն, մարդու իրավունքների խախտումներ, միջամտություն, քարոզչություն և հիբրիդային սպառնալիքներ՝ դարձնելով Ուկրաինայի դեմ իր լայնածավալ ներխուժումը Արևելյան գործընկերության երկրների առաջնային սպառնալիքը։

 

Վերջերս կայացած Մյունխենի անվտանգության համաժողովը ընդգծեց միջազգային առաջնորդների խորացող տարաձայնությունները Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի և եվրոպական անվտանգության վերաբերյալ: Վերջին զարգացումները, ներառյալ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները Սաուդյան Արաբիայում և ԱՄՆ նախագահ Թրամփի սոցիալական ցանցերում ուղիղ հարձակումները Ուկրաինայի նախագահ Զելենսկու դեմ չափազանց մտահոգիչ նշաններ են Ուկրաինային քաղաքական, ռազմական և ֆինանսական կայուն և անհրաժեշտ աջակցության շարունակության համար:

 

Ընթացող խաղաղ բանակցությունների լույսի ներքո.

  • Եվրամիությունը և Ուկրաինան պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ դադարեցնելու Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը։ Ուկրաինային բանակցությունների սեղանից դուրս թողնելը՝ երբ որոշվում է նրա ապագան, նրա ինքնիշխանության անթույլատրելի անտեսում կլինի և ուղղակի դրդապատճառ Եվրոպայի դեմ ապագա ագրեսիվ գործողությունների համար։ Առանց Ուկրաինայի լիիրավ մասնակցության կնքված ցանկացած համաձայնագիր կզրկվի լեգիտիմությունից, վտանգի կենթարկի իր ժողովրդի կարիքներն ու անվտանգության շահերը և կդառնա վտանգավոր նախադեպ, որտեղ ագրեսորները պայմաններ են թելադրում իրենց զոհերին: Երկարատև խաղաղության կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով, որը հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե արտաքին գործարքների միջոցով, որոնք արհամարհում են նրա իրավունքները և գործողությունները:
  • Խաղաղության բոլոր բանակցությունները պետք է համապատասխանեն Ուկրաինայի առաջարկած Խաղաղության Բանաձևին: Բանակցությունները պետք է ապահովեն, որ միջազգային իրավունքի վրա հիմնված և Ուկրաինայի կողմից սահմանված սկզբունքներն ու պայմանները առանցքային են ցանկացած քննարկման համար, որն ուղղված է արդար և կայուն խաղաղության հասնելուն՝ ապահովված անվտանգության երաշխիքներով, ինչպես վերակառուցման, այնպես էլ որպես ԵՄ ապագա անդամի: Այդ երաշխիքները պետք է ներառեն հստակ դրույթներ, որ Ռուսաստանն այլևս սպառնալիք չի լինի Ուկրաինայի և Եվրոպայի համար։ Խաղաղության բանակցությունները պետք է ներառի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույց:
  • Ուկրաինայի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը և 2014 թվականից առաջվա սահմանները պետք է հարգվեն։
  • Եվրոպական առաջնորդների կողմից Փարիզում անցկացված արտակարգ գագաթաժողովը ցույց տվեց տարաձայնությունները այն պահին, երբ Եվրոպական Միությունը պետք է միասնաբար և մեկ ուժեղ ձայնով արձագանքեր Ուկրաինայի ինքնիշխանությանն ուղղված աճող սպառնալիքներին: Հետևաբար, մենք կոչ ենք անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին.
  • Ընդունել ավելի համարձակ որոշումներ՝ շարունակելով քաղաքական, հումանիտար, ռազմական և ֆինանսական աջակցության ցուցաբերումը Ուկրաինային՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու համար,
  • Պահպանել Ուկրաինայի ինտեգրումը ԵՄ-ին որպես Միության քաղաքական օրակարգի առանցքային առաջնահերթություն: Ուկրաինայի անդամակցության գործընթացն առաջ մղելը և ագրեսիվ պատերազմում նրա հաղթանակի ապահովումը պահանջում են ԵՄ-ի և նրա անդամ պետությունների անսասան հանձնառությունը,
  • Շարունակել տրամադրել էական աջակցություն Ուկրաինային իր պաշտպանության ջանքերում՝ տրամադրելով ռազմական օգնություն՝ ներառյալ զենք, զինամթերք, սարքավորումներ, հետախուզական և կիբերանվտանգության աջակցություն,
  • Պատժամիջոցների 16-րդ փաթեթի ընդունումից հետո շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթների ակտիվ ընդունումը՝ ուժեղացնելով վստահելի միջոցները՝ ավելի լավ կանխելու և վերահսկելու պատժամիջոցների շրջանցումը,
  • ԵՄ-ում սառեցված ռուսական պետական ֆինանսական ակտիվները հասանելի դարձնել Ուկրաինայի վերակառուցման համար,
  • Ավելացնել աջակցությունը ուկրաինական քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին՝ նրանց ձայնը ավելի բարձրացնելով ԵՄ-ում և Ուկրաինայի անվտանգության, հետպատերազմյան վերականգնման և վերակառուցման գործընթացների վերաբերյալ բարձր մակարդակի քննարկումներում,
  • Կիրառել նշանակալի միջոցներ՝ Ուկրաինայում քաղաքացիական հասարակության ակտիվիստների պաշտպանության համար, ովքեր համարձակորեն զբաղվում են Ռուսաստանի հարձակումների և Ուկրաինայի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձանց կարիքների լուծմամբ։

 

Վերջերս Ուկրաինայի նկատմամբ Ագրեսիայի հանցագործության համար Հատուկ դատարանի ստեղծման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը և Միջազգային պահանջների հանձնաժողովի ստեղծումը զգալի առաջընթաց են արձանագրում՝ Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի համար արդարություն ապահովելու ուղղությամբ։ Այդ պատճառով մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝

 

  • Ապահովել ամբողջական պատասխանատվություն Ուկրաինայում ռուսական իշխանությունների և ռազմական ուժերի կողմից իրականացված հանցագործությունների համար: Միջազգային դատախազները և դատական մարմինները պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն՝ պատասխանատվության ենթարկելու ուկրաինացի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար պատասխանատուներին՝ ապահովելով արդարադատության իրականացում Ռուսաստանի կոպտագույն խախտումներից տուժածների համար
  • Բարելավել աջակցությունը Ուկրաինայի ազգային իշխանություններին՝ Ռուսաստանի ագրեսիայի հանցագործությունների հետ կապված ազգային քննությունները և հետապնդումները իրականացնելու գործում, ինչպես նաև ապագա քրեական հետապնդումների համար հիմնական ապացույցներ ապահովելու հարցում:

 

Հաշվի առնելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ամերիկյան արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորման դադարեցումը, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը հորդորում է Դոնորական համայնքին լրացնել այն բացը, որը ստեղծվել է USAID-ի աշխատանքների անսպասելի և աննախադեպ դադարեցման արդյունքում, և կոչ անում ավելացնել ֆինանսական միջոցներ՝ Ուկրաինայում քաղաքացիական հասարակությանը, անկախ մամուլին և հումանիտար նախագծերին աջակցելու համար։

 

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը շարունակում է միասնական լինել՝ լիակատար աջակցություն ցույց տալով Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին իրենց հերոսական դիմադրության մեջ հանուն ազատության և ժողովրդավարական եվրոպական ապագայի, և հարգանքի տուրք մատուցելով Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի զոհերին։

 

Փառք Ուկրաինային!

Դիտումներ՝ 32

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????