2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից մինչ օրս բազմաթիվ դեպքերում ինչպես Արցախում գտնվող, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդհանուր առմամբ, ապացուցել են, որ չեն իրականացնում իրենց ստանձնած պայմանագրային և ռազմաքաղաքական պարտավորությունները, ու Հայաստանի և Արցախի հաշվին հետևողականորեն սպասարկում են Ադրբեջանի շահերը:
2023 թ. սեպտեմբերի 19-ից լայնամասշտաբ ռազմական գործողություններով սկսված Արցախի՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված հայաթափման ծրագիրը վերահաստատեց, որ Կրեմլը սպասարկում է Ադրբեջանի շահերը:
2023 թ․ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանրագույն վիճակի պատասխանատվությունը դրեց Հայաստանի իշխանությունների վրա՝ «Արևմուտքին» միջնորդական ջանքերում ներգրավելու պատճառաբանությամբ։
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը մինչ այդ արդեն ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և Կրեմլից ուղղակի կախվածության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու խոսույթի տրամաբանական շարունակությունը դարձավ:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն չի կատարում Հայաստանի անվտանգության երաշխավորի իր դաշնակցային պարտավորությունները, չի ապահովում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իր խաղաղապահ գործառույթները, այլև փորձում է ուղղակի և հրապարակավ միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործընթացները ու աջակցել հակապետական և ապակայունացնող գործողությունները:
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս համարում ենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական շրջանակները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, որը պայմանավորված է մեր երկրի՝ իր բոլոր խնդիրներով և դժվարություններով հանդերձ ժողովրդավարական զարգացման հանձնառությամբ:
Պետական մակարդակով մարդու իրավունքների արժեքները համակարգված ու շարունակական կերպով խախտող Ռուսաստանի Դաշնության իշխող ռեժիմը ակնհայտորեն նպատակ է հետապնդում իր գործողություններով և Հայաստանում գտնվող իր համակիրների և այլ միջոցների օգնությամբ նվազեցնել ՀՀ ինքնիշխանության աստիճանը և անկախության մակարդակը, հնարավորության դեպքում դարձնել իր նման բռնապետական երկիր՝ մեծացնելով իրենից Հայաստանի կախվածությունը:
Մենք հաստատակամորեն պնդում ենք, որ Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ազատ, թափանցիկ ու արդար ընտրություններով:
Կտրականապես մերժում ենք որևէ այլ, առավել ևս, օտարերկրյա կամ բռնի միջամտությամբ իշխանությունների ձևավորումն ու պետության հերթական զավթումը և դատապարտում ենք նման փորձերը Ռուսաստանի Դաշնության, հեղաշրջման կոչեր անող հայաստանյան գործակալների կամ բռնապետության այլ սիրահարների կողմից:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անթաքույց թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդավարության նկատմամբ՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք.
- Իրենց լիազորությունների շրջանակում վճռականորեն խափանել ներքաղաքական գործընթացներում օտարերկրյա միջամտության բոլոր փորձերը,
- Դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների վերահեռարձակումը ապահովող հայ-ռուսական պայմանագրերի գործողությունը, իսկ կաբելային հեռարձակում իրականացնող օպերատորներին պարտադրել՝ իրենց ցանցերից անջատել ռուսաստանյան բոլոր այն հեռուստաալիքները, որոնք հակահայաստանյան, հակահայկական բացահայտ կամ քողարկված պրոպագանդա են սփռում, հաղորդում են ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը վարկաբեկող, նվաստացնող արտադրանք,
- Սկսել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության դադարեցման պաշտոնական գործընթաց, դրանով իսկ վերացնել Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման այս լրջագույն խոչընդոտը,
- «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես նաև հայ-իրանական ու հայ-թուրքական սահմաններին բոլոր սահմանապահ գործառույթները փոխանցել ՀՀ սահմանապահ զորքերին, ինչպես նախատեսված է 1992 թվականի հայ-ռուսական համապատասխան պայմանագրով:
- Սկսել Հայաստանում ռուսաստանյան (102-րդ) ռազմակայանի գտնվելու հետ կապված բոլոր պայմանագրերի գործունեության դադարեցման և մեր երկրից ՌԴ զինված ուժերի ամբողջական դուրսբերման պաշտոնական գործընթացը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
«Ռեստարտ Գյումրի երիտասարդական քաղաքացիական կետնրոն» ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» ՀԿ
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
Since November 9, 2020, when the famous statement was signed, both the so-called peacekeeping forces in Nagorno Karabakh and the Russian Federation, in general, have largely proven that they do not fulfill their contractual and military and political obligations and consistently serve the interests of Azerbaijan at the expense of Armenia and Nagorno Karabakh.
The ethnic cleansing of Nagorno Karabakh through large-scale military operations on September 19, 2023, which were agreed with Russia, reaffirmed that the Kremlin serves the interests of Azerbaijan.
On September 26, 2023, the Ministry of Foreign Affairs of the Russian Federation issued a statement, in which it placed the responsibility for the dire situation in Nagorno-Karabakh on the authorities of Armenia, under the pretext of Armenia involving the “West” in mediation efforts.
The statement of the Russian Foreign Ministry was a logical sequel to the discourse of changing power in Armenia initiated by Dmitry Medvedev, Deputy Chairman of the Security Council of the Russian Federation, and the media directly dependent on the Kremlin.
Obviously, the Russian Federation not only fails to fulfill its obligations to guarantee the security of Armenia, does not perform its peacekeeping functions to ensure the rights and security of the population of Nagorno Karabakh, but also tries to directly and publicly interfere in the domestic political processes of the Republic of Armenia and support destabilizing actions against the state.
We, the undersigned non-governmental organizations, consider that the official circles of the Russian Federation are trying to carry out a coup d’état in the Republic of Armenia in response to the commitment of our country to democratic development with all the attendant problems and difficulties.
The authorities of the Russian Federation, which systematically and continuously violate the values of human rights at the state level, have a clear goal to undermine the sovereignty and independence of Armenia with the help of their supporters in Armenia and through other means, and establish a dictatorial regime in the country, increasing the level of Armenia’s dependence on Russia.
We strongly insist that the government in Armenia should be formed solely through free, transparent and fair elections.
We unequivocally reject any other, even more so, foreign or violent intervention in the formation of government and seizure of state power, and we condemn such attempts by the Russian Federation and Armenian agents calling for a coup.
Based on the above, as well as the unconcealed hostile attitude of the Russian Federation towards the Republic of Armenia and our democracy, we demand from the Government of the Republic of Armenia to:
- Resolutely thwart all attempts of foreign interference in domestic political processes within the scope of their powers;
- Suspend the Armenian-Russian agreements ensuring the rebroadcasting of Russian TV channels, and compel cable broadcasting operators to disconnect from their networks all those Russian TV channels that spread overt or covert anti-Armenian propaganda, and discredit the statehood and sovereignty of the Republic of Armenia;
- Initiate an official procedure for termination of Armenia’s membership in the CSTO, thereby eliminating the major obstacle to the enhancement of military and technical cooperation with the West;
- Transfer all border guarding functions at “Zvartnots” airport, as well as at the Armenian-Iranian and Armenian-Turkish borders to the border troops of the Republic of Armenia, as stipulated by the Armenian-Russian agreement of 1992;
- Initiate an official procedure for termination of all agreements related to the Russian (102nd) military base in Armenia and complete withdrawal of the Russian armed forces from our country.
- Union of Informed Citizens
- Helsinki Citizens’ Assembly Vanadzor Office
- Journalists’ Club “Asparez”
- Community Consolidation and Support Center NGO
- Europe in Law NGO
- Free Citizen NGO
- Peace Dialogue NGO
- “Pink” human rights defender NGO
- Analytical Centre on Globalization and Regional Cooperation
- “Helsinki Association” human rights defender NGO
- “Shogher Union” social-educational NGO
- Restart Gyumri Civil Youth Center NGO
- Human Rights Research Center NGO
- “Democratic Platform” Foundation
- “Educational Center for Equal Rights” NGO
[:]