Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհուրդն օրերս նոր մրցույթ է հայտարարել Կոմիտեի նախագահի բաց պաշտոնի համար:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», անդամակցելով մրցութային խորհրդին, կոչ են անում բոլոր այն քաղաքացիներին, որոնց համար կոռուպցիայի դեմ պայքարը սկզբունքային է, որոնք ցանկանում են իրենց գործուն մասնակցությունն ունենալ այդ պայքարում և որոնք բավարարում են օրենքով սահմանված պայմաններին, դիմել մասնակցելու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար հայտարարված մրցույթին:
Մրցույթին մասնակցելու պայմաններին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 6-ն է:
ԻՔՄ-ն և ՀՔԱՎ-ը երաշխավորում են, որ արել և անելու են հնարավորը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունը արդար և թափանցիկ կազմակերպելու համար։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»