Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ի ջանքերով երեկ գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված փախստականն ազատ է արձակվել։ Կնոջ իրավունքների պաշտպանությունը շարունակվում է

July 19, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Նորություններ

Ինչպես արդեն հրապարակել ենք՝ սույն թվականի հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ՀՀ ոստիկանության ԵՔՎ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ-ի ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Վ․-ի կողմից, ՀՀ Քրեական դատավարության նախկին օրենսգրքի այլևս չգործող հոդվածների վկայակոչմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում, ուշ գիշերը, մի քանի ժամ տևած գործողությունների արդյունքում կայացվել էր որոշում՝ Ուկրաինայի Հանրապետության փախստական, ազգությամբ ռուս Իրինա Բելաչեուին (ծնված՝ 28․03․1968թ․) ձերբակալելու վերաբերյալ։

 

Ժամը 02։00-ի սահմաններում ավարտված քննչական գործողություններին մասնակցել և Իրինա Բելաչեուի իրավունքների համալիր պաշտպանությունը տեղում ապահովել է ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանը։ Այնուհետ, ձերբակալումից ժամեր անց, ՀՔԱՎ գրասենյակի իրավաբանական թիմի կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների և ձերբակալման որոշման բողոքարկման արդյունքում, հուլիսի 19-ին, ժամը 16։20-ին,  վարույթն իրականացնողի կողմից կայացվել է որոշում՝ ՌԴ-ի կողմից հետախուզվող Իրինա Բելաչեուին ազատ արձակելու վերաբերյալ՝ վերջինիս անազատության մեջ պահելու հիմքերի բացակայությամբ։ Բողոքարկման և ձեռնարկված համալիր իրավապաշտպանական միջոցառումների արդյունքում կայացված որոշումը անձամբ տրամադրվել է անհապաղ կերպով ազատ արձակված Իրինա Բելաչեուին, ում շահերի և իրավունքների հետագա պաշտպանությունը ՀՔԱՎ գրասենյակի կողմից շարունակվելու է։

 

Հիշեցնենք, որ ներկայացված՝ ձերբակալման որոշման բողոքով ՀՔԱՎ գրասենյակը շեշտել էր՝

 

🔘 Ձերբակալման որոշման իրավաչափության բացակայությունը ՀՀ գործող Քրեական դատավարության օրենսգրքի համատեքստում,

🔘 ՌԴ-ի կողմից հարուցված քրեական գործով Իրինա Բելաչեուին առաջադրված արարքի հանցակազմի բացակայությունը՝ ՀՀ Քրեական օրենսգրքում,

🔘 Իրինա Բելաչեուի նկատմամբ հարուցված քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթ ունենալն ու ըստ դրա՝ Իրինա Բելաչեուին ՌԴ-ին արտահանձնելու անթույլատրելիությունը՝ ՀՀ-ի կողմից ստանձնած ներպետական և միջազգային պարտավորությունների իմպերատիվ ուժով։

 

Ամփոփելով՝ հերթական անգամ արձանագրում ենք, որ ՀՀ-ն՝ հանձին համապատասխան իրավասու մարմինների, պարտավո՛ր է որդեգրել մարդու իրավունքների պաշտպանության միատեսակ և համակարգային պրակտիկա և չկատարել միջազգայնորեն ոչ իրավական ճանաչված պետության անօրինական պահանջները։

 

* Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր իրենց ունեցած համոզմունքների պատճառով իրենց երկրում ենթարկվել են հետապնդումների և այժմ գտնվում են ՀՀ-ի կողմից իրենց արտահանձնելու իրավական խնդրի առաջ, կարող են դիմել Կազմակերպությանը՝ համապատասխան իրավական աջակցություն ստանալու համար։

 

Նշված անձինք իրավական օգնություն ստանալու նպատակով կարող են զանգահարել կազմակերպության իրավաբաններին՝ ստորև նշված համարներով․

093-81-92-75

 091-20-09-71

Դիտումներ՝ 274

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????