Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իմացեք, թե որ ատամնաբուժական ծառայություններն են Ձեզ համար անվճար, եթե Դուք սոցիալապես անապահով կամ առանձին (հատուկ) խմբի ներկայացուցիչ եք

June 18, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Տեղեկատվական արշավ

Հելսինկյան քազաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հաճախ են դիմում բնակչության տարբեր խմբերի ներկայացուցիչներ՝ իրենց հասանելի անվճար ծառայությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։

 

Հաշվի առնելով դա՝ ներկայացնում ենք բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի ներկայացուցիչներին հասանելի անվճար կամ համավճարով (պետություն՝ 65 %, շահառու՝ 35%) տրամադրվող ատամնաբուժական ծառայությունները՝ ըստ առանձին խմբերի։

 

ՀՀ Կառավարության 11092013 թվականի  թիվ 45-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ մասի համաձայն՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող ստոմատոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է նեղ մասնագիտացված և մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև խառը` մեծահասակների և մանկական ստոմատոլոգիական առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում, իսկ տվյալ տարածքում վերջիններիս բացակայության դեպքում` տարածքային բժշկական կենտրոնների ամբուլատոր ծառայությունների ստոմատոլոգիական բաժանմունքներում կամ կաբինետներում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից վերոնշյալ ծառայությունների իրականացման համար տրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու լիցենզիա և տեղադրված է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում»:

 

Նույն հավելվածի 3-րդ մասն էլ սահմանում է «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ պայմանագիր ունեցող ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության տրամադրման համար հիմք է հանդիսանում տվյալ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը և ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 1-ով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված խմբերից որևէ մեկին պատկանելության փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Իսկ երեխաների համար (0-ից 8 և 12 տարեկան) անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության տրամադրման համար հիմք է հանդիսանում ծննդյան վկայականը»:

 

Թե կոնկրետ որ հաստատությունները պայմանագիր ունեն այդ ծառայությունները մատուցելու, տեղեկատվություն չգտանք, և այդ նպատակով զանգեցինք ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին։ Հայտնեցին, որ Նախարարության կայքէջում այդ տեղեկատվությունը չկա, և որ քաղաքացիներն այդ տեղեկատվությունը կարող են ստանալ մարզպետարաններից։

 

Լոռու մարզպետարանից էլ բանավոր ներկայացրին հաստատությունների ցանկը, բայց կրկին նշեցին, որ այդ տեղեկատվությունը հրապարակված չէ։

 

Այսպես՝ Լոռու մարզում անվճար/համավճարով ատամնաբուժական ծառայություններ են տրամադրում Վանաձորի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկան, Վանմեդ բժշկաստոմատոլոգիական կենտրոնը, Սպիտակում և Տաշիրում այդ ծառայությունները տրամադրվում են տեղի բժշկական կենտրոններում, Ստեփանավանում և Ալավերդիում՝ տեղի ստոմատոլոգիկան պոլիկլինիկաներում։

 

Լոռու մարզպետարանից տեղեկացրին, որ ոչ Առողջապահության նախարարության կողմից, բայց կրկին անվճար ատամնաբուժական ծառայություններ է տրամադրում նաև ՔՈԱՖ-ի կողմից Դսեղ գյուղում բացված կենտրոնը, որտեղ սպասարկվում են Դսեղի և շրջակա գյուղերի՝ մինչև 18 տարեկան երեխաները։

 

Անվճար/համավճարով ծառայությունները ստորև ներկայացնում ենք տեքստային և պատկերավոր ձևով․

 

1․ Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված՝

  • 30․01-35․00 անապահովության միավոր ունեցող
  • Մինչև 18 տարեկան երեխաներ
  • 65 տարեկանից բարձր անձինք
  • 35․01 անապահովության միավոր ունեցող 18 տարեկանից բարձր անձինք

Անվճար

  • Կարիեսի բուժում
  • Ատամի հեռացում
  • Պուլպիտ
  • Պերիոդոնտիտ
  • Մասնակի և լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ)

 

 

2․

  • 1-3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
  • Զինծառայողներ և նրանց հավասերացված անձինք, նրանց ընտանիքի անդամներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելկիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմնանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ
  • Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
  • Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող 18 տարեկան և բարձր անձինք
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
  • Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք
  • Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները

 

Անվճար

 

  • Ատամի հեռացում

 

Համավճար

  • Պուլպիտ
  • Պերիոդոնտիտ
  • Մասնակի և լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ)

 

3․

  • Հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան)
  • Մինչև 7 տարեկան երեխաներ
  • Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաներ (նրանց թվին պատկանող անձինք)
  • Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքի երեխաներ
  • Միածնող երեխաներ
  • 14-18 տարեկան արական սեռի նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք
  • Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաներ
  • Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված մինչև 18 տաևեկան երեխաներ
  • Մանկատներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող մինչև 18 տարեկան երեխաներ
  • Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված մինչև 18 տարեկան երեխաներ
  • Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաներ
  • Մինչև 18 տարեկան՝ դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ

 

Անվճար

 

  • Կարիեսի բուժում
  • Ատամի հեռացում

 

Համավճար

  • Պուլպիտ
  • Պերիոդոնտիտ

 

1․

2․

3․

 

Դիտումներ՝ 2610

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????