Հելսինկյան քազաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հաճախ են դիմում բնակչության տարբեր խմբերի ներկայացուցիչներ՝ իրենց հասանելի անվճար ծառայությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։
Հաշվի առնելով դա՝ ներկայացնում ենք բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի ներկայացուցիչներին հասանելի անվճար կամ համավճարով (պետություն՝ 65 %, շահառու՝ 35%) տրամադրվող ատամնաբուժական ծառայությունները՝ ըստ առանձին խմբերի։
ՀՀ Կառավարության 11․09․2013 թվականի թիվ 45-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ մասի համաձայն՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող ստոմատոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է նեղ մասնագիտացված և մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև խառը` մեծահասակների և մանկական ստոմատոլոգիական առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում, իսկ տվյալ տարածքում վերջիններիս բացակայության դեպքում` տարածքային բժշկական կենտրոնների ամբուլատոր ծառայությունների ստոմատոլոգիական բաժանմունքներում կամ կաբինետներում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից վերոնշյալ ծառայությունների իրականացման համար տրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու լիցենզիա և տեղադրված է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում»:
Նույն հավելվածի 3-րդ մասն էլ սահմանում է․ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ պայմանագիր ունեցող ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության տրամադրման համար հիմք է հանդիսանում տվյալ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը և ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 1-ով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված խմբերից որևէ մեկին պատկանելության փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Իսկ երեխաների համար (0-ից 8 և 12 տարեկան) անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության տրամադրման համար հիմք է հանդիսանում ծննդյան վկայականը»:
Թե կոնկրետ որ հաստատությունները պայմանագիր ունեն այդ ծառայությունները մատուցելու, տեղեկատվություն չգտանք, և այդ նպատակով զանգեցինք ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին։ Հայտնեցին, որ Նախարարության կայքէջում այդ տեղեկատվությունը չկա, և որ քաղաքացիներն այդ տեղեկատվությունը կարող են ստանալ մարզպետարաններից։
Լոռու մարզպետարանից էլ բանավոր ներկայացրին հաստատությունների ցանկը, բայց կրկին նշեցին, որ այդ տեղեկատվությունը հրապարակված չէ։
Այսպես՝ Լոռու մարզում անվճար/համավճարով ատամնաբուժական ծառայություններ են տրամադրում Վանաձորի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկան, Վանմեդ բժշկաստոմատոլոգիական կենտրոնը, Սպիտակում և Տաշիրում այդ ծառայությունները տրամադրվում են տեղի բժշկական կենտրոններում, Ստեփանավանում և Ալավերդիում՝ տեղի ստոմատոլոգիկան պոլիկլինիկաներում։
Լոռու մարզպետարանից տեղեկացրին, որ ոչ Առողջապահության նախարարության կողմից, բայց կրկին անվճար ատամնաբուժական ծառայություններ է տրամադրում նաև ՔՈԱՖ-ի կողմից Դսեղ գյուղում բացված կենտրոնը, որտեղ սպասարկվում են Դսեղի և շրջակա գյուղերի՝ մինչև 18 տարեկան երեխաները։
Անվճար/համավճարով ծառայությունները ստորև ներկայացնում ենք տեքստային և պատկերավոր ձևով․
1․ Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված՝
- 30․01-35․00 անապահովության միավոր ունեցող
- Մինչև 18 տարեկան երեխաներ
- 65 տարեկանից բարձր անձինք
- 35․01 անապահովության միավոր ունեցող 18 տարեկանից բարձր անձինք
Անվճար
- Կարիեսի բուժում
- Ատամի հեռացում
- Պուլպիտ
- Պերիոդոնտիտ
- Մասնակի և լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ)
2․
- 1-3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
- Զինծառայողներ և նրանց հավասերացված անձինք, նրանց ընտանիքի անդամներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելկիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմնանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ
- Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
- Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող 18 տարեկան և բարձր անձինք
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
- Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք
- Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները
Անվճար
- Ատամի հեռացում
Համավճար
- Պուլպիտ
- Պերիոդոնտիտ
- Մասնակի և լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ)
3․
- Հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան)
- Մինչև 7 տարեկան երեխաներ
- Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաներ (նրանց թվին պատկանող անձինք)
- Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքի երեխաներ
- Միածնող երեխաներ
- 14-18 տարեկան արական սեռի նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք
- Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաներ
- Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված մինչև 18 տաևեկան երեխաներ
- Մանկատներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող մինչև 18 տարեկան երեխաներ
- Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված մինչև 18 տարեկան երեխաներ
- Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաներ
- Մինչև 18 տարեկան՝ դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ
Անվճար
- Կարիեսի բուժում
- Ատամի հեռացում
Համավճար
- Պուլպիտ
- Պերիոդոնտիտ
1․
2․
3․