Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական և ՀՀ Հակակոռուպցիոն դատարանների միջև ընդդատության և վերահասցեագրումների անհստակությունից տուժում է բուն գործի քննության արդյունավետությունը

July 4, 2024

Գործունեություն | Հրապարակումներ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող մի քանի կարևոր ռազմավարական գործերով արդեն արձանագրվել է այն մտահոգիչ մոտեցումը, երբ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի կողմից, առարկայական ընդդատությամբ պայմանավորված, առաջացել են գործերի պատշաճ քննությունն ապահովելու խնդիրներ։  

 

Մասնավորապես, մի դեպքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական և ՀՀ Հակակոռուպցիոն դատարաններից յուրաքանչյուրը իրեն ներկայացված բողոքին ի պատասխան  որոշել է, որ տվյալ գործն ընդդատյա չէ իրեն և մերժել է բողոքի քննությունը՝ առանց գործն ըստ ընդդատության վերահասցեագրելու, իսկ մյուս դեպքերում՝ այս դատարանների միջև տեղի է ունեցել ներկայացված դատական գործի՝ «ըստ առարկայական ընդդատության» փոխանցումների անվերահսկելի շրջապտույտ, ինչը վկայելով այս դատարանների լիազորությունների և քննվելիք գործերի շրջանակի անհստակության մասին, միաժամանակ հանգեցնում է արդարադատության իրականացման ու գործի բուն էության քննման խաթարմանը։

 

Ստացվում է, որ դատավորների՝ բողոքի ընդդատության հետ կապված հարցը ճիշտ չկարգավորելու արդյունքում ոչ արդյունավետ է գործում դատական մատչելիության սկզբունքը, միաժամանակ՝ խախտելով գործի ողջամիտ քննության օրենսդրական պահանջը, ինչի արդյունքում չեն պահպանվում բողոքի քննության համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետները և դատական պաշտպանությունը նման դեպքերում դառնում է ոչ արդյունավետ։

 

Մեկ տարվա ընթացքում ՀՔԱՎ գրասենյակի կողմից իրականացվող ռազմավարական գործերից չորսով արդեն արձանագրվել է այս խնդիրը՝ երբ այս դատարանների միջև համանման “փոխանցումների” արդյունքում խախտվել է  գրասենյակի ռազմավարական գործերի պատշաճ, լրիվ և օբյեկտիվ քննության օրենսդրական երաշխիքը։ Ուստի, նման արատավոր դատավարական պրակտիկային համակարգային լուծում տալու նպատակով բոլոր այդ գործերի վկայակոչմամբ համապատասխան դիմում է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բարձրաձայնված խնդրի առնչությամբ ՀՀ դատական համակարգում միասնական պրակտիկայի ձևավորումն ապահովելու պահանջով։ 

Դիտումներ՝ 75

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????