Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

July 17, 2023

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 𝟐𝟎𝟐𝟑 թվականի օգոստոսի 𝟐𝟏-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների եւ ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց, որտեղ կդասավանդվեն քաղաքագիտական, հասարակագիտական առարկաներ:

 

Դասերի ընթացքում պատգամավորների եւ մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ կկազմակերպվեն հանդիպումներ, կապահովվեն հետաքրքիր, գիտելիքով ու տեղեկատվությամբ հագեցած դասընթացներ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում են նաեւ այցելություններ թանգարաններ եւ մշակութային այլ վայրեր։

 

Դպրոցի հանդիսավոր փակմանը մասնակիցները կստանան հավաստագրեր եւ խրախուսական նվերներ։

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ամառային դպրոցի» դասընթացներին կարող են մասնակցել Ազգային ժողովի կողմից հայտարարված մրցույթի հաղթողները:

 

Ցանկության դեպքում կարող եք գրանցվել հետեւյալ հղումով՝ shorturl.at/oyIOV

Հայտերն ընդունվում են մինչեւ 𝟐𝟎𝟐𝟑 թվականի օգոստոսի 𝟏-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (𝟎𝟏𝟏) 𝟓𝟏𝟑-𝟔𝟐𝟕, (𝟎𝟗𝟖) 𝟏𝟔-𝟑𝟎-𝟒𝟎:

Դիտումներ՝ 514

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????