Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փնտրում է իրավաբան․ դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 25

February 4, 2020

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

Հաստիքի անվանումը

 

Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետ

 

Հիմնական պարտականությունները 

 

Աջակցում է բաժնի համակարգողին իրականացնելու օրենսդրական վելուծություններ և կազմակերպության ներկայացված առաջարկությունների ջատագովությունը:  

 

Մասնավորապես

  • Ծրագրի շրջանակներում իրականացված թեմատիկ մոնիթորինգների և այլ ծրագրային գործողությունների արդյունքում մշակված օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակմանը աջակցություն:
  •  Մշակել առաջարկությունների փաթեթ հանրային շահի դատական պաշտպանության ինստիտուտի ներդրման նպատակով:
  • Ազգային ժողովի և ՀՀ Կառավարության նիստերի օրակարգերի մշտադիտարկում:
  • Անհրաժեշտ ոլորտներում օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրություն:
  • Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա օրենսդրական առաջարկությունների մշակում և ներկայացում։
  • Հարցումների, դիմումների, տեղեկանքերի, այլ փաստաթղթերի պատրաստում:
  •  Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):
  • Թվարկված աշխատանքային պարտականությունները սպառիչ չեն և կարող են ընդգրկել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն թվարկված աշխատանքային պարտականությունների կատարման համար:

 

Անհրաժեշտ հմտություններ, որակներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
  • Վերլուծական հմտություններ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
  • Համակարգչային հմտություններ
  • Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետկան նորմերի իմացություն
  • Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
  • Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
  • Պատրաստակամություն պաշտպանելու կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

 

Մինչև աշխատանքի անցնելը ընտրված թեկնածուն կանցնի փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:

 

  • Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
  • Աշխատանքի պայմաններ՝ մեկ տարի ժամկետով
  • Գտնվելու վայրը՝  ք. Երևան
  • Աշխատաժամեր՝ 9:30-18:30:

 

Դիմելու կարգը

Ուղարկել հայերեն լեզվով ինքնակենսագրական, հետաքրքվածության նամակ (PDF ֆորմատով) և նախկինում կատարած իրավական վերլուծություն կամ ոլորտին վերաբերելի այլ աշխատություն` hr@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետի թափուր հաստիքի համար, մինչև 2020 թ. փետրվարի 25-ը:

 

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիտումներ՝ 4300

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????