0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փնտրում է օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետ

October 24, 2019

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

Հաստիքի անվանումը

 

Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետ

 

Հիմնական պարտականությունները 

Աջակցում է բաժնի համակարգողին իրականացնելու օրենսդրական վելուծություններ և կազմակերպության կողմից արդեն իսկ ներկայացված առաջարկությունների ջատագովությունը:  

Մասնավորապես՝

 

  • Ծրագրի շրջանակներում իրականացված թեմատիկ մոնիթորինգների և այլ ծրագրային գործողությունների արդյունքում մշակված օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակմանը աջակցություն:
  •  Մշակել առաջարկությունների փաթեթ հանրային շահի դատական պաշտպանության ինստիտուտի ներդրման նպատակով:
  • Ազգային ժողովի և ՀՀ Կառավարության նիստերի օրակարգերի մշտադիտարկում:
  • Անհրաժեշտ ոլորտներում օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրություն:
  • Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա օրենսդրական առաջարկությունների մշակում և ներկայացում։
  • Հարցումների, դիմումների, տեղեկանքերի, այլ փաստաթղթերի պատրաստում:
  •  Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):
  • Թվարկված աշխատանքային պարտականությունները սպառիչ չեն և կարող են ընդգրկել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն թվարկված աշխատանքային պարտականությունների կատարման համար:

 

Անհրաժեշտ հմտություններ, որակներ

 

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
  • Վերլուծական հմտություններ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
  • Համակարգչային հմտություններ
  • Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետկան նորմերի իմացություն
  • Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
  • Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
  • Պատրաստակամություն պաշտպանելու կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

Մինչև աշխատանքի անցնելը ընտրված թեկնածուն կանցնի փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:

 

  • Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
  • Աշխատանքի պայմաններ՝ մեկ տարի ժամկետով
  • Գտնվելու վայրը՝  ք. Երևան, Վարդանաց 15/10, հեռախոս՝  010 54 40 53
    աշխատաժամեր՝ 9:30-18:30:

 

Դիմելու կարգը՝

Ուղարկել հայերեն լեզվով ինքնակենսագրական և հետաքրքվածության նամակ (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետի թափուր հաստիքի համար, մինչև 2019 թ. նոյեմբերի 14-ը:

 

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիտումներ՝ 842

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը