Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վերջին 2 տարիներին ՀՔԱՎ գրասենյակի հարցումներին ամենաշատն «ուշացած» պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարությունը

March 13, 2020

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱՎ-ն ամփոփել է 2019 թ.-ին պետական մարմիններին ուղղված տեղեկատվական հարցումների արդյունքները

 

5 տարի է՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկատվական հարցումներ է ուղարկում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով:  Այդ պատասխանները հնարավորություն են տալիս նաև գնահատելու՝ որքանով են այդ մարմինները պահպանում տեղեկություններ տրամադրելու՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջները: Այս ուսումնասիրությունը ներկայացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կատարման վիճակը 2019 թ.-ին:

 

Հավաքագրված տեղեկությունները դասակարգված են հետևյալ խմբերի՝ ժամանակին, ուշացած և չպատասխանված:

 

Ժամանակին  ստացված են տեղեկատվական հարցումների այն պատասխանները, որոնք կազմակերպությունն ստացել է 12-օրյա ժամկետում՝ հարցումն ուղարկելուց հետո:  

 

Ուշացած են համարվում օրենքով սահմանված, ինչպես նաև կազմակերպության կողմից ողջամիտ համարվող ժամկետների խախտմամբ ստացված պատասխանները:

 

Չպատասխանվածներն էլ այն հարցումներն են, որոնց ընդհանրապես պատասխան չի տրվել՝ տեղեկանքը հրապարակելու օրվա դրությամբ։

 

2019 թ.-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուղարկել է 1151 գրություն, որոնցից 408 հարցումները ուղղված են պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Համեմատության համար նշենք, որ 2018 թ.-ին նույն կառույցներին ուղարկված 1199 գրություններից 397-ն են եղել տեղեկատվական հարցում։

 

Հիմնականում հարցումներ ուղարկվել են ՀՀ դատախազությանն՝ իր ստորաբաժանումներով (14.67%), պաշտպանության նախարարությանը (11.74%),  սոցիալական և առողջապահական ոլորտներին (10.76%), ոստիկանությանն՝ իր ստորաբաժանումներով (10.27%), տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին (10.27%)։ Այդ հարցումները կազմել են ընդհանուր հարցումների 47.44%-ը, մինչդեռ 2018թ.-ին ՀՔԱՎ գրասենյակի տեղեկատվական ընդհանուր հարցումների 10% և ավելին բաժին էին ընկել Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ 29%, Վանաձորի դպրոցներին՝ 22%, ՀՀ դատախազությանն ու դատախազության ստորաբաժանումներին՝ 10%:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2019 թվականին ուղարկված 408 տեղեկատվության հարցումներից 79-ն ուղարկվել են 45 այլ կառույցների, որոնցից ստացված տվյալներն ամփոփելով, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների, սահմանված ժամկետները պահպանել են այդ պետական մարմինների կեսը՝ թվով 22-ը:

 

Սոցիալական և առողջապահական ոլորտի կառույցները, կրթության և գիտության,  տարածքային կառավարման, արտաքին գործերի նախարարությունները, զինվորական կոմիսարիատները 2018թ.-ին ուղարկված բոլոր հարցումներին պատասխանել են ժամանակին, իսկ 2019թ.-ին համապատասխանաբար՝ 44 հարցումներից 29-ին, 5 հարցումներից 2-ին, 3 հարցումներից 1-ին, 23 հարցումներից 20-ին ժամանակին պատասխանել են, 5 հարցումներից ոչ մեկը ժամանակին պատասխան չի ստացել։

 

2019թ.-ին առավել մեծ թվով «ժամանակին» պատասխաններ տրամադրել են՝

 

  • ՀՀ ոստիկանությունն՝ իր ստորաբաժանումներով
  • Տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները
  • Սոցիալական և առողջապահական ոլորտի կառույցները
  • ՀՀ զինվորական կոմիսարիատները
  • ՀՀ քննչական կոմիտեն
  • ՀՀ դպրոցները
  • Ազգային անվտանգության ծառայությունը

 

2018 թ.-ին նույն կարգավիճակի պատասխաններ ամենաշատը տրամադրել են ՀՀ ոստիկանությունն իր ստորաբաժանումներով, ՀՀ դատախազությունը, Վանաձորի  դպրոցներն ու տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները:

 

2019 թ.-ին ավելի շատ ուշացած և պատասխան չտրամադրած կառույցներն են՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ արդարադատության ոլորտի կառույցներն ու ՀՀ դատախազությունն՝ իր ստորաբաժանումներով: Գրեթե նույնն է եղել պատկերը 2018-ին՝ ներառյալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

 

Ուշագրավ է, որ թե՛ 2018-ին, թե՛ 2019-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը եղել է ՀՔԱՎ գրասենյակի հարցումներին ամենաշատ թվով «ուշացած» պատասխաններ տրամադրած կառույցը:  

 

2019թ.-ին նվազել է չստացված և ուշացած գրությունների տեսակարար կշիռը, փոխարենն աճել է ժամանակին ստացված գրությունների թիվը։

 

Ամփոփելով՝ ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ 2019 թ.-ին պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված 408 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» պատասխան են ստացել 241 հարցում (59,07%), ուշացած՝ 155 (37.99%), իսկ 12 հարցման ընդհանրապես չեն պատասխանել (2,94%):

 

Նույն կառույցներին ուղղված 397 տեղեկատվական հարցումներից  2018 թ.-ին «ժամանակին» ստացվել են 348 հարցման պատասխան (87,65%), ուշացած՝ 41  (10,3%), իսկ 8 հարցման պատասխան չի ստացվել (2,01%):

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Ըստ առանձին կառույցների՝ մանրամասն պատկերը՝ ԱՅՍՏԵՂ

 

 

Դիտումներ՝ 938

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????