Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատախազությունը, ՔԿ-ն, Ոստիկանությունը, ԱՆ-ն թե՛ 2020 թ․-ին, թե՛ 2021 թ․-ին ՀՔԱՎ հարցումներին ամենաշատը ժամանակին պատասխաններ տրամադրած կառույցներն են

March 31, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթների պահպանման վիճակը 2021 թ.-ին՝ համաձայն Կազմակերպության ստացած պատասխանների։

 

Ներկայացվող ժամանակահատվածում, ի տարբերություն 2020-ի, որը կորոնավիրուսի  (COVID-19) համավարակով պայմանավորված, առանձնացավ  նախ՝  արտակարգ, ապա ռազմական դրությունների ռեժիմների  սահմանմամբ,  պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին քաղաքացիների հասանելիության ժամանակավոր սահմանափակումներով, դրանք մեղմացվեցին կամ հանվեցին։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով COVID-19-ի համավարակի կանխարգելման պայմանները։

 

Այդ ժամանակահատվածում պետական կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին հասցեագրված տեղեկատվական հարցումների զգալի մասն ուղարկվել է ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային տարբերակով, որի արդյունքում պետական կառույցների հետ տեղեկատվական կապը դարձել էր ավելի դյուրին։ Այն կառույցները, որոնց պաշտոնական  էլեկտրոնային  հասցեների հետ կապված առաջացել էին խնդիրներ, հարցումներն ուղարկվել են փոստային առաքմամբ։

 

Պետք է արձանագրել, որ հիմնականում մարզպետարանների կայքէջերում տեղադրված պաշտոնական էլեկտրոնային հասցեները չէին գործում։ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության՝ իր ստորաբաժանումներով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային հասցեների հետ կապված որևէ խնդիր չի առաջացել։

 

Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն էականորեն կրճատեց տեղեկատվական  հարցումների  ուղարկման  և     դրանց     պատասխանների  ստացման ժամանակահատվածները, և փոստային ծառայության համար նախատեսված 7 օրերը նույնպես կրճատվեցին։  Արձանագրենք, որ պետական կառույցները, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումներին մեծամասամբ պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ։

 

2021 թ.-ին Կազմակերպության տեղեկատվական հարցումների 10% և ավելի բաժին ունեցող բնագավառներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը (18,33%), տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները (18,06%), սոցիալական և առողջապահական բնագավառի մարմինները (15,36%), ՀՀ գլխավոր դատախազությունը և նրա ստորաբաժանումները (13,75%)։ Ըստ այդմ՝ նշված ոլորտներին ուղղված տեղեկատվության հարցումները կազմում են ընդհանուր հարցումների 62․31%-ը: Համեմատության համար նշենք, որ 2020 թ.-ին Կազմակերպության տեղեկատվական հարցումների 10% և ավելի բաժին ունեցող բնագավառներն են եղել ՀՀ պաշտպանության նախարարությունը (20.06%), տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները (12.57%), սոցիալական և առողջապահական բնագավառի մարմինները (10.78%):

 

 

ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ ոստիկանությունն իր ստորաբաժանումներով, ՀՀ արդարադատության նախարարությունը թե՛ 2020 թ․-ին, թե՛ 2021 թ․-ին տեղեկատվական հարցումներին ամենաշատ թվով ժամանակին պատասխաններ տրամադրած կառույցներն են: Համեմատության համար նշենք, որ 2021 թ․-ին աճել է չստացված և ուշացած գրությունների տեսակարար կշիոը։

 

Ամփոփելով՝ 2021թ. պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված 390 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» է ստացվել 240 հարցման պատասխան (61,54%),  ուշացած՝ 119 (30,26%), իսկ 31  հարցման պատասխան չի ստացվել (8,21%): Համեմատության համար նշենք, որ 2020 թ. պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված 334 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» է ստացվել 227 հարցման պատասխան (67,96%), ուշացած՝ 98 (29,34%), իսկ 9 հարցման պատասխան չի ստացվել (2,69%):

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 123

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????