Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման իրական սպառնալիքները

November 19, 2019

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հայաստանի Հանրապետությունում գործող պետական և մասնավոր կազմակերպություններում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ներկայիս վիճակը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների` կապված ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման հետ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման արդյունավետությունը գնահատելու համար դիմել է Տեսչական մարմնի ղեկավարին և պատասխան ստացել այն մասին, որ 2017-2019 թվականների ընթացքում գործատուները տեսչական մարմնին են տրամադրել 27 դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութեր, իսկ այլ աղբյուրներից ստացած տեղեկատվության հիման հարուցված վարչական վարույթների արդյունքում ևս 31-ն են ներկայացվել։ 

 

Տեսչական մարմնի ղեկավարը ընդգծել է, որ գործող իրավակարգավորումները դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստացումը չեն ապահովում։ Բազմաթիվ դեպքեր շարունակում են մնալ չբացահայտված, իսկ դրանք առաջացնող խնդիրները՝ չլուծված։

 

Տեսչական մարմնի գրանցած խախտումների թիվը տալիս է իրադրության իրական գնահատականն այն մասին, որ ներկայիս օրենսդրական կարգավորումներն այդպես էլ չեն նախատեսում աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն։

 

Վերոնշյալի հիման վրա անհրաժեշտ է՝

 

  1. գործող Տեսչական մարմնի լիազորությունները համապատասխանեցնել ՀՀ-ի կողմից վավարեցրած ԱՄԿ կոնվենցիաների և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին,
  2. անվտանգ և առողջության համար անվնաս աշխատատեղերի ստեղծման պայմաններում  Տեսչական մարմնին պետք է լիազորել բավարար գործիքակազմով, այդ թվում նաև՝ իրավական լծակներով, այս ոլորտում ռիսկերի գնահատման և դրանց բնույթին համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով,
  3. ստեղծել իրավական մեխանիզմներ՝ աշխատավայրում առաջացած դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին գործատուների կողմից Տեսչական մարմնին՝ տեղեկատվության պատշաճ տրամադրման  ապահովման և դրա ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անդրադարձել է Տեսչական մարմնի սահմանափակ լիազորություններին և դրա հետևանքով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական ոչ պատշաճ վերահսկողությանը, ներկայացրել առաջարկներ։

 

Փաստաթուղթն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ 

 

 

Դիտումներ՝ 2745

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????